img
Սոլարա

Էլեկտրական մեքենաներ

Արդյո՞ք Էլեկտրական մեքենան կփոխի Ձեր ապրելակերպը: Միանշանակ այո: 
Նախ և առաջ, Դուք կխնայեք մեքենայի լիցքավորման արժեքը, իսկ երբեմն էլ այն լրիվ անվճար կդառնա, երբ Դուք օգտվեք հանրային լիցքավորման կայաններից կամ Ձեր սեփական EV լիցքավորիչը տեղադրեք տանը: Ձեր մեքենան տանը կարող եք լիցքավորել գիշերային ժամերին, երբ էլեկտրականության գինն ավելի ցածր է: Կարող եք նաև տանը տեղադրել արևային համակարգ։ Արևային վահանակների օգնությամբ ցերեկային ժամերին արևի լույսից ստացված էներգիան պահպանվում է մարտկոցում, որը Դուք կարող եք օգտագործել Ձեր հայեցողութամբ նույնիսկ գիշերային ժամերին։

Էլեկտրական մեքենաների մեկ այլ առավելությունը վերջինիս ազդեցությունն է շրջակա միջավայրի վրա՝ ավելի քիչ ջերմոցային գազեր և օդի աղտոտվածություն, նվազագույն արտանետումներ և քիչ աղմուկ:

Էլեկտրական տրանսպորտային միջոցներն ավելի քիչ ծախսատար են, քանի որ սովորաբար տեխնիկական և տեխզննման ծախերը նվազագույն են: Բացի այդ, մեքենաները լիցքավորելու համար էլեկտրաէներգիան ստացվում է արևից, ինչը նշանակում է, որ մեքենայի լիցքավորման գինը նույնպես հասնում է նվազագույնի:

Էլեկտրական մեքենաների ամենօրյա օգտագործման դեպքում շաբաթը մեկից երկու լիցքավորումը լրիվ բավական է: EV մեքենաները հարմար են նաև երկար ճանապարհային ուղևորությունների ժամանակ։ Էլեկտրական մեքենաները մեկ լիցքավորումով կարելի է վարել 80-160 կմ, իսկ Tesla ավտոմեքենաները՝ մինչև 645 կմ։ Այնպես որ երկար ճանապարհ գնալիս անհանգստանալու կարիք չկա:

ՍՈԼԱՐԱ-ն առաջարկում է աշխարհահռչակ Tesla, Chevrolet, Nissan և այլ էլեկտրական մեքենաների վաճառք և վարձույթ Հայաստանում: 

Էլեկտրական մեքենաները Հայաստանում կարող են հեշտությամբ լիցքավորվել, քանի որ կան հասանելի արևային մարտկոցներ, ինչպես նաև անվճար լիցքավորման կայաններ: 

Էլեկտրական մեքենաներ

Պատվիրեք էլեկտրական մեքենա հիմա

Աշխարհահռչակ Tesla, Chevrolet, Nissan և այլ էլեկտրական մեքենաների վաճառք և վարձույթ Հայաստանում

Տեսնել ապրանքները