img
Սոլարա

Խորհրդատվություն

Խորհրդատվություն1

Արևային էներգիային անցումը կարևոր քայլ է այսօրվա համար և մեծ ներդրում ապագայի համար։
ՍՈԼԱՐԱ-ի մասնագետները միշտ պատրաստ են աջակցել Ձեզ այս կարևոր գործում՝ իրականացնելով նախնական անվճար խորհրդատվություն։ Անհրաժեշտ է պարզապես գրանցվել խորհրդատվության համար, որի ընթացքում Դուք կստանաք Ձեզ հուզող բոլոր հարցերի մանրամասն պատասխանները։

Խորհրդատվության արդյունքում Դուք կիմանաք, թե որոնք են արևային համակարգի տեղադրման առավելությունները, ինչպիսին է համակարգի տեղադրման գործընթացը, ինչպիսի երաշխիքային սպասարկում է այն իր մեջ ներառում։

Մեր նպատակն է, որպեսզի մեր հաճախորդները լինեն հնարավորինս տեղեկացված։
Խորհրդատվության նախնական փուլում մեր մասնագետները կայցելեն Ձեր տուն կամ կորպորատիվ տարածք, որտեղ պատրաստվում եք տեղադրել արևային համակարգը, կուսումնասիրեն Ձեր տարածքը և կներկայացնեն մանրամասն վերլուծություն արևային համակարգի տեղադրման մասին։

Մեր մասնագետները կդիտարկեն նաև Ձեր ամսական էլեկտրաէներգիայի սպառման ծախսերը և կհամադրեն դրանք արևից ստացվող էներգիային։ Արդյունքում մենք կներկայացնենք Ձեզ մանրամասն վերլուծություն, թե որքան օգուտ կստանաք արևային էներգիային անցնելով և որքան գումար կխնայեք։

Մեր մասնագետները նաև կընտրեն հատուկ Ձեզ համար մշակված առավել հարմար արևային համակարգը՝ ներառյալ արևային վահանակները և այլ կից արևային սարքավորումներ։

Մեր կողմից կազմված արևային համակարգի տեղադրման առաջարկի հիման վրա Դուք կարող եք կայացնել վերջնական եզրակացություն՝ արդյոք ցանկանում եք տեղադրել արևային համակարգ և անցնել արևային էներգիայի օգտագործման։ Ինչպես նաև Դուք պատկերացում կկազմեք տեղադրման հետ կապված բոլոր ծախսերի մասին, տեղադրման ժամկետների մասին, ինչպես նաև կծանոթանաք այլ անհրաժեշտ մանրամասներին։

Խորհրդատվություն

Ունե՞ք խորհրդատվության կարիք

Մեր մասնագետները պատրաստ են անցկացնել անվճար խորհրդատվություն Ձեզ հետ: Կապ հաստատեք մեզ հետ և ստացեք Ձեր բոլոր հարցերի պատասխանները:

Կապ մեզ հետ