img
Սոլարա

Մոնիթորինգ

Ձեր համակարգի գործարկելուն պես, Դուք կարող եք տեսնել, թե որքան էներգիա է գեներացնում համակարգը: 

Օգտագործելով ինտերնետ կամ բջջային հավելված, կարող եք տեսնել և նույնիսկ ներբեռնել տվյալները աղյուսակի կամ գրաֆիկի ձևաչափով: Չնայած տարբեր արտադրողների դեպքում մոնիտորինգի սարքերը տարբեր ձևաչափերով են տվյալներ ցուցադրում, այնուամենայնիվ, բոլորը փոխանցում են նույն հիմնական տեղեկատվությունը՝ որոշակի ժամանակահատվածում գրանցված (յուրաքանչյուր 15 րոպեի, ժամվա, օրվա, շաբաթվա, ամսվա, տարվա ընթացքում) էներգիայի քանակը (կՎտժ) և հզորությունը (կՎտ) յուրաքանչյուր վահանակի կամ համակարգի լայն հիմքի վրա:

Տվյալները սովորաբար տրամադրվում են գրաֆիկական ձևաչափով կամ աղյուսակային ձևաչափով, որոնք սովորաբար կարող եք ներբեռնել և այնուհետև վերլուծել՝ ցանկության դեպքում օգտագործելով աղյուսակային ծրագիր: Օգտագործելով տվյալները, Դուք կարող եք տեսնել՝ որոշակի օրվա ընթացքում ստացած էներգիայի քանակը, որ ժամանակահատվածում է առաջացել էներգիա;  օրվա որ ժամին է առաջացել առավելագույն էներգիա; ինչ ազդեցություն է ունենում ամպամած եղանակը էներգիայի արտադրության վրա: 

Բացի այդ, քանի որ պահպանվում են տվյալների պատմությունը, Դուք կարող եք հետևել արտադրության ցանկացած անճշգրտությանը և այն կցել ինվերտորին, օպտիմիզատորին կամ վահանակին:

Խորհրդատվություն

Ունե՞ք խորհրդատվության կարիք

Մեր մասնագետները պատրաստ են անցկացնել անվճար խորհրդատվություն Ձեզ հետ: Կապ հաստատեք մեզ հետ և ստացեք Ձեր բոլոր հարցերի պատասխանները:

Կապ մեզ հետ