img
Սոլարա

Ջրատաքացուցիչների տեղադրում

Արևային ջրատաքացուցիչները տաքացնում են ջուրը՝ օգտագործելով արևային էներգիան։ Ջրատաքացուցիչները կարող են նվազեցնել ջրի տաքացման ծախսերը մինչև 100%-ով։ Արևային ջրատաքացուցիչներ կարելի Է տեղադրել տներում, բնակելի շենքերում, առևտրային կենտրոններում, դպրոցներում և այլն։ 

Տարածված Է ջրատաքացուցիչների 2 հիմնական տեսակ՝ ճնշումային կամ ակտիվ ջրատաքացուցիչներ և ոչ ճնշումային ջրատաքացուցիչներ՝ թերմոսիֆոններ:

ՈՉ ՃՆՇՈՒՄԱՅԻՆ ՋՐԱՏԱՔԱՑՈՒՑԻՉՆԵՐ

Թերմոսիֆոնային համակարգերն ավելի պարզ են և հիմնականում կիրառվում Են տաք կլիմայական գոտի ունեցող տարածքներում, որտեղ ջրի սառչելու հավանականությունը փոքր է։ Դրանք սովորաբար ավելի դիմացկուն են և մատչելի։
Ոչ ճնշումային ջրատաքացուցիչների պարագայում ջուրը տաքանում Է խողովակների մեջ և առանց ճնշման բարձրանալով վերև՝ լցվում Է բաքի մեջ։ Այն ամսական խնայում է նվազագույնը 10,000 դրամ, իսկ եթե անցում եք կատարում էլեկտրաէներգիայով ջրի տաքացման համակարգից՝ նվազագույնը՝ 30,000 դրամ։ Այս համակարգի շնորհիվ կարող եք տարեկան 12 ամիս ունենալ տաք ջուր՝ նույնիսկ մինչև -30°C ջերմաստիճանի պայմաններում։
Ոչ ճնշումային ջրատաքացուցիչի հիմանկան թերությունն այն է, որ խողովակներից մեկի վնասվելու պարագայում ամբողջ համակարգի աշխատանքը կանգնում է։

Ջրատաքացուցիչ 3
Ջրատաքացուցիչ 4

ՃՆՇՈՒՄԱՅԻՆ ՋՐԱՏԱՔԱՑՈՒՑԻՉՆԵՐ

Ճնշումային ջրատաքացուցիչները, որոնք աշխատում են պոմպերով, ավելի արդյունավետ են և պահանջում են ավելի քիչ տեխնիկական սպասարկում։ Ինչպես կարելի է ենթադրել անվանումից՝ ջուրը սպառողին է հասնում ճնշման շնորհիվ։ Ջուրը չի տաքանում խողովակներում. այնտեղ տեղադրված պղնձե ձողերը տաքացնում են ամբողջ համակարգի ջուրը։

Ե՛վ ճնշումային, և՛ ոչ ճնշումային ջրատաքացուցիչները նախատեսված չեն լողավազանները տաքացնելու համար։ 

Արևային ջրատաքացուցիչները հնարավոր է տեղադրել տանիքին, ամրացնել պատին կամ պարզապես գետնին։ Տանիքին տեղադրելիս պետք է նախօրոք հաշվի առնել տանիքի ամրությունը։

Ջրատաքացուցիչներ

Պատվիրեք ջրատաքացուցիչ հիմա