Calculator
img
SOLARA

Արևային համակարգով լուսավորվող առաջին արձանը՝ Գյուլագարակում

Blog-photo.jpg
11/10/2021

Լոռու մարզ այցելելու պատճառները ավելացան ևս մեկով։ Այսուհետ Գյուլագարակ գյուղում (դեպի Ստեփանավանի դենդրոպարկ) տեղի բնակիչներին ու հյուրերին կդիմավորի Google T-Rex «No internet» դինոզավրը՝ մետաղական կոնստրուկցիայով պատրաստված ժամանակակից արձանը։

Գաղափարի հղինակը դիզայներ Արման Ստեփանյանն է։ Այն հաջողվեց իրականություն դարձնել Awesome Foundation Yerevan-իմիջոցով․ դրամաշնորհի հերթական հաղթողը հենց այս նախագիծն էր։ SOLARA ընկերությունը ևս սիրով աջակցեց նախագծի իրականացմանը՝ ապահովելով արձանի ժամանակակից լուսավորությունը։

Լուսավորությունը կատարվում է արևային էներգիայի միջոցով։ Արձանի մոտ տեղադրված է արևային համակարգ (#LASolar վահանակ), որն էլ հենց ապահովում է ժամանակակից լեդ լույսերի աշխատանքը։

Այսպիսով Գյուլագարակ գյուղում տեղադրված Google T-Rex «No internet» արձանը ԱՌԱՋԻՆՆ է Հյաստանում, որը լուսավորվում է SOLARA արևային համակարգով։

Խոսելով արձանի գաղափարի ու նպատակների մասին՝ Արման Ստեփանյանը ընդգծում է, որ այն իր տեսակով լինելով առաջինը ամբողջ աշխարհում, մեծ արձագանք կստանա։ Արձանի նպատակն է տվյալ տարածքում ապահովել ինտերնետի հասանելիության բացակայությունը` բնությամբ հիանալու համար։ Google T-Rex «No internet» արձանի բարձրությունը 3,05 մետր է, լայնությունը՝ 2,8 մետր։ Գիշերը այն լուսավորվում է RGB գունային լեդ լույսերով։

Գյուլագարակ գյուղի նոր արձանը՝ ոգեշնչված Google Chrome-ի T-Rex խաղից, առաջարկում է Լոռու մարզի հյուրերին ու բնակիչներին վայելել բնությունը, հիանալ գեղեցկությամբ ու անցկացնել ժամանակը առանց ինտերնետի՝ մտերիմների ու ընկերների հետ։

Դե իսկ SOLARA-ն, ինչպես միշտ, նորարար ու կանաչ մշակույթի տրամաբանության մեջ մտնող յուրաքանչյուր նախագծի համար ուրախ է և պատրաստ աջակցելու։

To top