ԿԵՆՏՐՈՆ Հ/Ը «ԿԵՆՏՐՈՆԻ ԱՌԱՎՈՏԸ» ՀԱՂՈՐԴՄԱՆ ԱՆԴՐԱԴԱՐՁԸ՝ ՆՎԻՐՎԱԾ ԷԼԵԿՏՐԱՄՈԲԻԼՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱՆ
Սեպտեմբերի 9-ն Էլեկտրամոբիլների միջազգային օրն է: Աշխարհի շատ երկրներում տեղի են ունենում միջոցառումներ՝ հանրահռչակելու էլեկտրամոբիլների կիրառումը: Հայաստանում նույնպես տարեցտարի ավելանում է էլեկտրամոբիլների թիվը: Տարբեր հաշվարկներով Հայաստանում կա շուրջ 3000 էլեկտրամոբիլ: Արդեն երրորդ տարին է՝ Հայաստանում նույնպես նշվում է էլեկտրամոբիլների միջազգային օրը: Սոլարա ընկերությունը և Էլեկտրամոբիլները Հայաստանում ֆեյսբուքյան նախաձեռնությունը վաղը՝ սեպտեմբերի 9-ին, կազմակերպել են միջոցառում, որը կմեկնարկի Երևանի Ստեփան Շահումյանի անվան հրապարակից և կամփոփվի Երևան-Աշտարակ խճուղում տեղակայված Tesla Energy ավտոսրահում: Միջոցառման ընթացքում նախատեսված է էլեկտրամոբիլների տարբեր մոդելների ներկայահանդես և ամենահետաքրքիրը՝ էլեկտրամոբիլների մրցավազք: Թե ո՞ր մեքենաները կհաղթեն, կպարզվի մրցույթի ավարտին: Այս էկոմշակութային միջոցառման մասին «Կենտրոն» հեռուստաընկերության «Կենտրոնի առավոտը» հաղորդաշարին են հյուրընկալվել Solara ընկերության հանրային կապերի պատասխանատու Հայկ Հակոբյանը և Էլեկտրամոբիլները Հայաստանում ֆեյսբուքյան նախաձեռնության համահիմնադիր Հայկ Հարությունյանը: Մանրամասները՝ դիտե՛ք տեսանյութում: