Calculator
img
SOLARA

SOLARA-ն Արթիկում մասնակցել է Solar ընկերությունների ցուցահանդեսին

Expo Artikum.webp
12/05/2022

Շիրակի մարզի Արթիկ համայնքում տեղի է ունեցել «Կայուն էներգետիկայի տեխնոլոգիաները» խորագրով էքսպո-ցուցահանդես, որին մասնացկել է «Սոլարա» արևային կայանների տեղադրմամբ զբաղվող ընկերությունը:

 «Սոլարա» ընկերության տաղավարում ցուցադրված են եղել «LA SOLAR ARMENIA» ընկերության կողմից «Ալյանս» տնտեսական գոտում արտադրված հայկական արևային վահանակները: Ինչպես նաև փոխակերպիչներ, էլեկտրական ինքնագնացներ ու հեծանիվներ, հեռախոսի մարտկոց լիցքավորող արևային վահանակներ:

 Այցելուներին «Սոլարա» ընկերության ներկայացուցիչները տվել են վկայականներ, որոնք հնարավորություն կտան գնել արևային կայանները 10 տոկոս զեղչով:

 «Սոլարա» ընկերության մարքեթինգի բաժնի տնօրեն Միհրան Միրխավոյանը տեղական լրատվականներից «Ցայգ» հեռոիստաընկերությանը նշել է, որ Սոլարայի գործունեությունն ուղղված է վերականգնվող տնտեսության մեջ նորարարական լուծումների զարգացմանը և տարածմանը, դրա վառ ապացույցն է էքսպոյին ներկայացված հայկական արտադրության արևային վահանակները, որոնք արտահանվում են ԱՄՆ և Եվրոպա և ունի ամենաբարձր սերտիֆիկացումները:

 Միջոցառմանը մասնակցել են թվով 13 արևային կայանների տեղադրմամբ զբաղվող կազմակերպություններ: Եղել է նկարչական մրցույթ, որի հաղթողներին տրվել են մրցանակներ:

 Էքսպո-ցուցահանդեսին մասնակցել են Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը, Արթիկի համայնքապետ Անանիա Ոսկանյանը և Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության համագործակցության պատասխանատու Անդրեյ Բաջիոլին և կազմակերպիչ Աստղինե Բասոյանը:

To top