Calculator
img
SOLARA

Հաճախ տրվող հարցեր

Մենք պարբերաբար առանձնացնում ենք մեր հաճախորդների ամենահաճախ տրվող հարցերը և առավելագույնս մանրամասն պատասխանում դրանց:

Հնարավո՞ր է ստանալ ջեռուցում օգտագործելով արևային էներգիան։

Տեխնիկապես հնարավոր է, բայց հիմնականում անարդյունավետ: Ձմռան ամիսներին արևային էներգիայի արտադրությունն ամենաքիչն է, իսկ ծախսը՝ ամենաշատը: Անհրաժեշտ հզորության տեղադրման համար ներդրումների ծավալը շատ դեպքերում հավասար է գազով ջեռուցման 15 տարվա ծախին: Այսինքն` եթե այդ նույն գումարը պարզապես ներդրվի բանկում որպես ավանդ, ապա տոկոսներով ստացված եկամուտը կգերազանցի գազի խնայողությունը:

Արևային համակարգերը աշխատո՞ւմ են ամպամած եղանակին, մառախուղի ժամանակ կամ գիշերը:

Էլեկտրաէներգիայի արտադրությունը ֆոտովոլտային կայաններում կախված է լուսավորության աստիճանից: Մառախուղի ժամանակ էլեկտրաէներգիա գրեթե չի արտադրվում: Իսկ գիշերը, արևի լույսի բացակայության պատճառով, էլեկտրաէներգիա ընդհանրապես չի արտադրվում: Արևային ջրատաքացուցիչների աշխատանքը նույնպես կախված է լուսավորության մակարդակից: Ջուրը գրեթե չի տաքանա մառախլապատ եղանակին: Կախված ամպամածության աստիճանից՝ արևային ջրատաքացուցչի ջուրը կտաքանա տարբեր ջերմաստիճանների: Ձմռանը արևի ուղիղ ճառագայթների դեպքում ջրի տաքությունը կհասնի կենցաղում օգտագործման համար անհրաժեշտ աստիճանի և ավելի բարձր, անգամ եթե դրսում խիստ ցուրտ է: Ամռանը ջրի ջերմաստիճանը հասնում է մինչև եռման աստիճանի:

Ֆոտովոլտային կայանի տեղադրումը պահանջո՞ւմ է արդյոք տանը/ բիզնեսում գոյություն ունեցող էլեկտրական ցանցի փոփոխություն:

Ոչ, չի պահանջվում: Հիմնական փոփոխությունը սահմանափակվում է հաշվիչի փոփոխությամբ. սովորական հաշվիչը փոխարինվում է երկկողմանի հաշվիչով:

Կարելի՞ է արդյոք տեղադրել մեծ հզորության ինվերտերներ գումարային ավելի ցածր հզորության վահանակների հետ հետագայում վահանակների քանակի ավելացման նպատակով:

Այո, դա հնարավոր է: Եթե Դուք վստահ եք, որ տեղադրումից որոշ ժամանակ անց վահանակների թվի ավելացման կարիք կլինի, ապա սկզբում մեկ հզոր ինվերտեր դնելն ավելի շահավետ կլինի, քան երկրորդ փոքր հզորության ինվերտերի տեղադրումը:

Ինչպե՞ս խնամել արևային վահանակներն ու վակուումային կոլբաները: Ինչպե՞ս ամռանը մաքրել դրանք կեղտից, իսկ ձմռանը՝ ձնից:

Ձյան շերտից արևային վահանակներն ու կոլբաները մաքրելը ցանկալի չէ: Ձնառատ եղանակին դա նպատակահարմար չէ, քանի որ արև չկա, իսկ վահանակները կրկին պատվելու են ձյունով: Արևոտ եղանակին ձյունը կհալվի վահանակների տաքանալուն զուգահեռ: Իսկ եթե վահանակները կամ կոլբաները կեղտոտվել են, դրանք կարելի է մաքրել թորած ջրով և փափուկ միկրոֆիբրայից կտորով: Չի կարելի մաքրել վահանակները արևային եղանակին, երբ դրանք տաք են: Որպես կանոն՝ արևային վահանակները մաքրելու անհրաժեշտություն առաջանում է առավելագույնը տարին մեկ անգամ:

Որքա՞ն արժի երկկողմանի հաշվիչը, որն անհրաժեշտ է տեղադրել "net-metering" համակարգով աշխատելու համար:

Երկկողմանի միաֆազ հաշվիչն արժե 11 հազար դրամ, եռաֆազը՝ 55 հազար դրամ: Այն կարելի է ձեռք բերել ցանկացած լիցենզավորված արտադրողից: Տվյալ հաշվիչի տեղադրումից հետո ՀԷՑ ՓԲ ընկերությունը փոխհատուցում է դրա արժեքը տեղադրման օրվանից մեկ տարի անց՝ որպես էլեկտրաէներգիայի կանխավճար:

Որքա՞ն է նվազում էլեկտրաէներգիայի արտադրությունը արևային ֆոտովոլտային վահանակներում ձմռան ամիսներին:

Ֆոտովոլտային վահանակներում էլեկտրաէներգիայի արտադրության նվազումը կախված է ոչ միայն եղանակային պայմաններից այլև վահանակների թեքությունից: Օպտիմալ՝ 38 աստիճան թեքության դեպքում դեկտեմբերին (ամենաքիչ արևոտ ամսին) հուլիսի (ամենաարևոտ ամսի) հետ համեմատած էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազում է 2 անգամ: Հորիզոնական տեղադրման դեպքում այդ ցուցանիշը հասնում է մինչև 3,3 անգամի:

Ինչպե՞ս ընտրել օպտիմալ ջրատաքացուցիչ։

Դա կարելի է անել ամռան ամիսներին տան բնակիչների քանակը (մոտ 50լ մեկ անձի համար) և գազի ծախսը հաշվարկելով: Եթե բնակիչների թիվը մինչև 4 է և գազի ծախսը մինչև 8000 դրամ է կազմում, ապա օպտիմալ կլինի 200 լիտրանոց ջրատաքացուցիչը: Իսկ եթե բնակիչները 5 են և գազի ծախսը մինչև 10000 դրամ է, ապա՝ 250լ: 6-7 և ավելի բնակիչների և 11000 դրամ գազի ծախսի, ապա՝ 300լ:

Հնարավո՞ր է տեղադրել արևային ջրատաքացուցիչ կամ արևային էլեկտրակայան, եթե ապրում եք բազմաբնակարան շենքում:

Այո, հնարավոր է: Մենք խորհուրդ ենք տալիս տեղադրել ոչ ճնշումային արևային ջրատաքացուցիչները շենքերի վերևի երեք հարկերի բնակիչներին՝ խողովակներում ջերմային բարձր կորուստներից խուսափելու համար: Պատշգամբի ճնշումային մոդելները կարելի է տեղադրել բազմաբնակարան շենքի ցանկացած հարկում: Արևային էլեկտրակայանները կարելի է տեղադրել շենքի տանիքին ցանկացած հարկի բնակիչների համար: Նշենք, որ բազմաբնակարան շենքի տանիքին տեղադրում անելիս անհրաժեշտ է տանիքի հասանելիությունը և համասեփականատերերի համաձայնությունը:

Որքա՞ն է բարձրանում ջրի ջերմաստիճանը արևային ջրատաքացուցիչներում:

Ջրի ջերմաստիճանը արևային ջրատաքացուցչում կարող է հասնել մինչև եռման աստիճան ցելսիուսի: Դրանից հետո ջուրը սկսում է գոլորշիանալ ու գոլորշու տեսքով դուրս գալ ջրատաքացուցչի վերևի՝ դրա համար նախատեսված անցքից: Հետևաբար, երկար ժամանակ ջրատաքացուցչի ջուրը չօգտագործելու կամ ջրատաքացուցիչը չլիցքավորելու դեպքում գոլորշի տեսնելիս անհանգստանալու կարիք չկա:

Ինչո՞վ են տարբերվում ֆոտովոլտային (PV) պանելները և դրանցից որո՞նք են ավելի արդյունավետ:

Ֆոտովոլտային պանելները կարող են տարբերվել ինչպես չափսերով, այնպես էլ պատրաստված նյութով: Ստանդարտ դեպքերում գործածվում են պոլիկրիստալային պանելներ, քանի որ դրանք ունեն գնի և որակի լավագույն համադրությունը: Եթե նախագծի շրջանակներում կան որոշ յուրահատկություններ, ապա դրան համապատասխան ընտրվում է օպտիմալ պանելի տեսակ: Օրինակ՝ եթե տեղադրման տարածքը սահմանափակ է, ապա հաճախ օգտագործվում են մոնոկրիստալային պանելներ, որոնք օժտված են ավելի բարձր արտադրողականությամբ:

Որքա՞ն տարածք է զբաղեցնում 1կՎտ ֆոտովոլտային կայանը:

Միջինում այն զբաղեցնում է 6-7 մ2: Մեծ կայանների դեպքում վահանակների շարքերի մեջ նախատեսվում է նաև որոշակի հեռավորություն, որը ևս պետք է հաշվի առնել տարածք ընտրելիս:

Ի՞նչ արժեն արևային վահանակներն ու որտեղից ձեռք բերել

1 հատ 540 վտ արևային վահանակն արժե 105․000 ՀՀ դրամ, ձեռք բերելու համար այցելել գրասենյակ կամ զանգահարել հետևյալ հեռախոսահամարով +374 44 301111

Տեխնիկական խնդրի դեպքում ու՞մ դիմել

Տեխնիկական խնդիրների դեպքում զանգահարել գրասենյակ հետևյալ հեռախոսահամարով +374 44 301111

Այցից ու գծագրելուց հետո ի՞նչ ժամկետում են տեղադրվում արևային վահանակները

Աշխատանքը կախված է ծավալից, ժամկետը մոտավորապես 10 օր

Որքա՞ն կարժենա ջրատաքացուցիչը, ինչ լիտրաժով և քանի մարդու համար է նախատեսված

300 լ-անոց ջրատաքացուցիչը նախատեսված է 8 հոգու համար, արժե մինչև 500․000 ՀՀ դրամ

Ի՞նչ անել, եթե ջրատաքացուցիչի ծագած տեխնիկական խնդրի հետևանքով, վնաս է հասցվել օրինակ հարևանի տանը

Պարտադիր տեղեկացնել գրասենյակ, համապատասխան մասնագետը կզբաղվի խնդրով: Զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ +374 44 301111

Փոխակերպիչն առանձին վաճառվու՞մ է, թե ոչ

Այո, փոխակերպիչն առանձին վաճառվում է

Մալուխները մանրածախ, թե՞ մեծածախ են վաճառվում

Մալուխներ մենք չենք վաճառում

Լիցքավորման կայաններ որտե՞ղ կան: Ում դիմել լիցքավորման կայան ձեռքբերելու և տեղադրելու համար

Լիցքավորման կայաններ կան Երևան մոլլի, Դալմա Գարդեն մոլլի տարածքում, Երևան-Սևան մայրուղու վրա, Գորիսում, Ամբերդում, Սիսիանում, Ծաղկաձորում։ Դրանց մասին հավելյալ տեղեկություններ կարող եք գտնել մեր կայքում, կամ անցնել հետևյալ հղումով՝ https://bit.ly/3P31h7A

Բազմահարկ բնակելի շենքերի տանիքներին արևային վահանակներ տեղադրելն արդյո՞ք նպատակահարմար է

Արևային վահանակներ տեղադրելը բազմահարկ շենքերի տանիքներին նպատակահարմար է միայն վերջին հարկերում ապրող բնակիչների համար։ Ընդ որում անհրաժեշտ է լինելու տվյալ շենքում բնակվող մարդկանց 70 տոկոսի ստորագրությունը՝ համաձայնության նպատակով

Հնարավոր է արդյո՞ք ապառիկ եղանակով ձեռք բերել արևային վահանակ

Այո, հնարավոր է ապառիկ եղանակով ձեռք բերել արևային վահանակ: Մանրամասների համար խնդրում ենք անցնել հետևյալ հղումով՝ https://offers.solara.am/

Իսկապե՞ս ձեռնտու է արևային վահանակ տեղադրելը

Այո, միանշանակ ձեռնտու է արևային վահանակ տեղադրելը

To top