img
SOLARA

Ջրատաքացուցիչների տեղադրում

Կրճատում ենք ծախսերը, տեղադրում արևային ջերմատաքացուցիչ

Արևային ջրատաքացուցիչները, օգտագործելով արևային էներգիան, ապահովում են տաք ջրի մշտական առկայությունը։ Ջրատաքացուցիչները կարող են նվազեցնել ջրի տաքացման ծախսերը մինչև 100%-ով։ Արևային ջրատաքացուցիչներ կարելի Է տեղադրել տներում, բնակելի շենքերում, առևտրային կենտրոններում, դպրոցներում և այլ վայրերում։

Շուկայում առավել տարածված են արևային ջրատաքացուցիչների հետևյալ տեսակները՝ ճնշումային կամ ակտիվ ջրատաքացուցիչները և ոչ ճնշումային ջրատաքացուցիչներ՝ թերմոսիֆոններ:

ՈՉ ՃՆՇՈՒՄԱՅԻՆ ՋՐԱՏԱՔԱՑՈՒՑԻՉՆԵՐ

Թերմոսիֆոնային համակարգերն ավելի պարզ են և հիմնականում կիրառվում են տաք կլիմայական գոտում գտնվող բնակավայրերում, որտեղ ջրի սառչելու հավանականությունը փոքր է։ Նման ջրատաքացուցիչները սովորաբար ավելի դիմացկուն են և մատչելի։

Ոչ ճնշումային արևային ջրատաքացուցիչները ջուրը տաքացնում են խողովակների մեջ, և այն, առանց ճնշման բարձրանալով վերև, լցվում Է բաքի մեջ։ Արդյունքում ամսական խնայվում է նվազագույնը 10,000 դրամ, իսկ եթե անցում եք կատարում էլեկտրաէներգիայով ջրի տաքացման համակարգից՝ նվազագույնը՝ 30,000 դրամ։ Այս համակարգի շնորհիվ կարող եք տարեկան 12 ամիս ունենալ տաք ջուր՝ նույնիսկ մինչև -30°C ջերմաստիճանի պայմաններում։

Ոչ ճնշումային ջրատաքացուցիչի հիմնական թերությունն այն է, որ խողովակներից մեկի վնասվելու պարագայում ամբողջ համակարգի աշխատանքը կանգնում է։

Pressure-Water-Heater.webp
Pressure-Water-Heater.webp

ՃՆՇՈՒՄԱՅԻՆ ՋՐԱՏԱՔԱՑՈՒՑԻՉՆԵՐ

Ճնշումային ջրատաքացուցիչները, որոնք աշխատում են պոմպերով, ավելի արդյունավետ են և պահանջում են ավելի քիչ տեխնիկական սպասարկում։ Ինչպես կարելի է ենթադրել անվանումից՝ ջուրը սպառողին է հասնում ճնշման շնորհիվ։ Ջուրը չի տաքանում խողովակներում. այնտեղ տեղադրված պղնձե ձողերը տաքացնում են ամբողջ համակարգի ջուրը։

Ե՛վ ճնշումային, և՛ ոչ ճնշումային ջրատաքացուցիչները նախատեսված չեն լողավազաններ տաքացնելու համար։ 

Արևային ջրատաքացուցիչները հնարավոր է տեղադրել տանիքին, ամրացնել պատին կամ պարզապես գետնին։ Տանիքին տեղադրելիս պետք է նախօրոք հաշվի առնել տանիքի ամրությունը։

hy.jpg

Ջրատաքացուցիչներ

Պատվիրեք ջրատաքացուցիչ հիմա