
Արևային Էներգիայի Խորհրդատվություն

Արևային էներգիային անցումը կարևոր ներդրում է ապագայի զարգացման համար։ Եթե Դուք նույնպես ցանկանում եք տեղադրել արևային համակարգ տանը կամ կազմակերպության շինության տանիքին, ապա ՍՈԼԱՐԱ-ի մասնագետները միշտ պատրաստ են աջակցել Ձեզ այս կարևոր գործում՝ իրականացնելով նախնական անվճար խորհրդատվություն։ Անհրաժեշտ է պարզապես գրանցվել խորհրդատվության համար, որի ընթացքում Դուք կստանաք Ձեզ հուզող բոլոր հարցերի պատասխանները։
ՍՈԼԱՐԱ-ի նպատակներից մեկը հաճախորդների հնարավորինս տեղեկացված լինելն է։ Ուստի խորհրդատվության արդյունքում Դուք կիմանաք, թե որոնք են արևային համակարգի տեղադրման առավելությունները, ինչպիսին է համակարգի տեղադրման գործընթացը, ինչ ժամկետներում է իրականացվում տեղադրումը և ինչպիսի երաշխիքային սպասարկում է այն իր մեջ ներառում։
Խորհրդատվությունն իրականացվում է մի քանի փուլով՝
1․ Նախնական փուլում մասնագետներն այցելում են այն վայրը, որտեղ պլանավորվում է տեղադրել արևային համակարգը։ Կատարվում է տարածքի ուսումնասիրություն ու ներկայացվում արևային համակարգի տեղադրման վերաբերյալ մանրամասն վերլուծություն։
2․ Այնուհետև, հաշվարկելով ամսական էլեկտրաէներգիայի սպառման ծախսերը և համադրելով դրանք արևից ստացվող էներգիայի սպառման հետ, ներկայացվում է արևային էներգիայի անցում կատարելու դեպքում տարեկան խնայվող գումարի չափը։
3․ Խորհրդատվության վերջին փուլում մասնագետների օգնությամբ ընտրվում է Ձեր պահանջներին առավել հարմար արևային համակարգը՝ ներառյալ արևային վահանակները և այլ կից արևային սարքավորումներ։
Արևային համակարգի վերաբերյալ խորհրդատվությունից բացի ՍՈԼԱՐԱ-ն իրականացնում է նաև արևային ջրատաքացուցիչների խորհրդատվություն։