Calculator
img
SOLARA

Բարի գալուստ SOLARA

Ընկերության մասին Տեսանյութեր Գործընկերներ Առաքելություն Մեր թիմը
Logo

ՍՈԼԱՐԱ արևային ֆոտովոլտային կայանների տեղադրմամբ զբաղվող ընկերությունն որդեգրել է Հայաստանում կանաչ տնտեսության ոլորտում գործունեություն իրականացնելու և դրա զարգացմանը նպաստելու ռազմավարություն: 

Մեր կազմակերպությունը հիմնադրվել է 2019 թվականին և կարճ ժամանակում դարձել ոլորտի առաջատարներից մեկը: Այն նշանակալի հաջողությունները, որոնք գրանցել է ՍՈԼԱՐԱ-ն, իրականություն է դարձել, շնորհիվ 2011 թվականին ԱՄՆ-ում հիմնադրված, LA SOLAR GROUP ընկերության կուտակած հարուստ փորձի: ՍՈԼԱՐԱ-ն հանդիսանում է LA SOLAR GROUP-ի ռազմավարական գործընկերը Հայաստանում: 

«Ալյանս» տնտեսական գոտում հիմնադրվել է LA SOLAR գործարանը, որը արտադրում է 390-550 վատտ հզորության արևային ֆոտովոլտային վահանակներ: Դրանք արտադրված են MONO-PERC տեսակի բյուրեղներից, որը հնարավորություն է տալիս բարձրացնել վահանակների արտադրած էլեկտրաէներգիայի արդյունավետությունը և երկարակեցությունը: 2022-ին գործարանի արտադրական ծավալը 90 մՎտ-ից հասել է՝ 350-ի: Հայաստանում արտադրված արևային վահանակների 70 %-ն արտահանվում է ԱՄՆ և եվրոպական բազմաթիվ երկրներ, իսկ 30 %-ը՝ սպառվում է Հայաստանում:

LA SOLAR-ի կողմից արտադրված պրեմիում դասի վահանակները սերտիֆիկացված են միջազգային ISO9001:2015, ISO45001:2016, ISO14001:2015 ստանդարտներով, իսկ արտադրանքը ունի CE և UL համապատասխանության վկայագրեր:

Մեր ընկերությունն առաջարկում է արևային կայանների տեղադրման և սպասարկման ծառայությունների լայն ընտրանի, ինչպես նաև կայանների հետ կապված սարքավորումների ամբողջական տեսականի՝ փոխակերպիչներ, հիբրիդային փոխակերպիչներ, կուտակիչներ, վահանակների կապի սարքեր և այլն: 

ՍՈԼԱՐԱ-ում ներկայացրած լայն տեսականուն ծանոթանալու համար առաջարկում ենք անցնել հետևյալ հղումով:

Տեսնել Ավելին

Ծառայությունների փաթեթը ներառում է խորհրդատվություն, չափագրում, տեղադրում, սպասարկում և մոնիթորինգ: Համացանցի հասանելիության դեպքում, հատուկ հավելվածի միջոցով կարելի է ծանոթանալ տեղադրված արևային կայանի արտադրած էլեկտրաէներգիայի քանակի, հզորության և այլ մանրամասներին: 

Մեր ընկերության հաջողակ փորձն ակներև է Հայաստանի տարբեր վայրերում տեղադրված մանր, միջին և խոշոր արևային կայանների անխափան աշխատանքում: 

Մեզ հասանելի է շուկայում առկա լավագույն արտադրանքը: Արևային կայանների հետ կապված ցանկացած մասշտաբի նախագիծ իրականացնելու համար կարող ենք առաջարկել ընտրության լայն շրջանակ՝ ապահովելով շահավետ գնի և բարձր որակի համադրությունը:

ՍՈԼԱՐԱ ընկերության մասնագետներն հաջողված լավագույն փորձի, հարուստ գիտելիքների ու մատչելի գնի համադրության արդյունքում, շահավետ առաջարկներ են տրամադրում, ինչպես գործարարներին, այնպես էլ ֆիզիկական անձանց: Իսկ յուրաքանչյուր հաճախորդին անհատական մոտեցումը, մեր ընկերության գործունեության կարևորագույն բաղադրիչներից է:

Մեր ընկերության ապրանքները և ծառայությունները հասանելի են նաև ապառիկ և լիզինգային լավագույն տարբերակներով: 

  • Արևային վահանակների համար տրվում է 25 տարվա երաշխիք,
  • 12 տարվա ընթացքում արևային վահանակների պայմանական հզորությունն ապահովում է նվազագույնը 90% արդյունավետություն, իսկ 25 տարվա ընթացքում՝ նվազագույնը 80%:

LA SOLAR GROUP-ի և ՍՈԼԱՐԱ-ի համատեղ ծրագրերի արդյունքում կյանքի են կոչվել բազմաթիվ նախագծեր և ներդրումային ծրագրեր: 

Մասնավորապես՝ 2022 թվականին Երևան-Աշտարակ մայրուղու ձախակողմյան հատվածում բացվել է TESLA ENERGY էլեկտրամոբիլների ավտոսարահը, սպասարկման կենտրոնը և էլեկտրամոբիլների լիցքավորման համար նախատեսված EV CHARGER լիցքավորման կայանը: Այստեղ հասանելի են Tesla էլեկտրամոբիլների բոլոր մոդելները՝ ներկրված առաջնային և երկրորդային շուկաներից, ինչպես նաև աշխարհահռչակ էլեկտրամոբիլների պահեստամասերը:

2021թ. դեկտեմբերից FORMAL ընկերությունն սկսել է արտադրել ալյումինե և մետաղապլաստե դռներ ու պատուհաններ: Հնարավոր է պատվիրել Slide, bi-fold այլ տեսակի դռներ և պատուհաններ՝ սպառողի նախընտրած գույներով, որոնք հնարավոր է դառնում պատրաստել անոդացման և փոշեներկման տեխնոլոգիաների կիրառմամբ: 

ՍՈԼԱՐԱ-ի ամենալայնամասշտաբ ներդրումային ծրագրին մեծագույն օժանդակություն է ցուցաբերել Հայաստանի կառավարությունը: 2022թ մայիսի 27-ի Կառավարության նիստում, գործադիրը բավարարել է ընկերության ներկայացրած հայտը՝ հաշվի առնելով, որ ընկերությունը պատրաստվում է գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծել տեխնոլոգիական սարքավորումներ, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասեր: Կառավարությունը հարկային արտոնություն է տրամադրել ընկերությանը՝ սարքավորումներ և հումք ձեռք բերելու համար: Այս գործընթացի արդյունքում 2023թ.-ին կավարտվեն «CONSTAL» ալյումինի արտաձգման գործարանի սարքավորումների զինման աշխատանքերը: Գործարանն արևային վահանակների համար կարտադրի ալյումինե շրջանակներ ու դետալներ:

Ընկերության գլխամասային գրասենյակը գտնվում է Մարզ Կոտայք, քաղաք Աբովյան 2-րդ արդյունաբերական գոտի, 20-րդ շինություն հասցեում, իսկ մասնաճյուղերը՝ քաղաք Երևան Բունիաթյան 14 և «Գարաժ մասթերզ մոլ»-ում Մազմանյան 1 հասցեներում: 

2022 թվականին ՍՈԼԱՐԱ-ն իր գործունեությունն է սկսել իրականացնել նաև Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում: 

ՍՈԼԱՐԱ ընկերությունը մատուցում է ծառայությունների լայն շրջանակ՝ արևային կայանների նախագծումից մինչև տեղադրում և շահագործում: Ինչպես նաև առաջարկում ենք պրեմիում արևային վահանակների և արևի հետ կապված այլ սարքավորումների լայն տեսականի:

Տեղական գործընկերներ
Միջազգային գործընկերներ
Մեր առաքելությունը

  • Զարգացնել վերականգնվող էներգիայի արտադրությունն ու հասանելիությունը:
  • Ստեղծել շահավետ պայմաններ մեր հաճախորդների համար՝ ի նպաստ կյանքի որակի բարձրացման:
  • Պակասեցնել մթնոլորտ արտանետվող գազերի քանակը` ունենալով սեփական՝ անվնաս և մշտական Էներգիայի աղբյուրը:

Մեր տեսլականը

  • Արևային Հեղափոխություն
    Մենք հավատում ենք, որ կարող ենք ստեղծել կայուն և բարեկեցիկ ապագա՝ օգտագործելով արևի ուժը: Արևից էներգիա ստանալու առավելությունները հսկայական են տնտեսության, շրջակա միջավայրի պաշտպանության և աշխատատեղերի ստեղծման տեսանկյունից:
  • Կանաչ Մշակույթ
    Մեր տեսլականն է՝ աշխարհն ավելի լավը դարձնել՝ համախմբելով ու ոգեշնչելով մարդկանց միանալ կանաչ մշակույթին: Կանաչ մշակույթի նպատակը ընկերություն-հաճախորդ-միջավայր մեկ հարթակի մեջ կապելն է` բնապահպանական և սոցիալական պատասխանատվության գործողությունները տեսանելի և թափանցիկ դարձնելու համար:
    Մենք ցանկանում ենք բարձրացնել իրազեկվածությունը և խրախուսել բոլորին` մի փոքր ավելին անել շրջակա միջավայրի և հասարակության համար: Եկե՛ք փրկենք մեր բնությունը և բուսականությունը միասին։

ՄԵՐ ԱՄԵՆԱՄԵԾ ՁԵՌՔԲԵՐՈՒՄԸ ՁԵՐ ԳՈՀՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆ Է

Մեր թիմը

Մեր հաջողության բանալին առաջին հերթին մարդիկ են, որոնք ամբողջովին նվիրված են իրենց գործին:
ՍՈԼԱՐԱ ընկերության արևային թիմը կազմված է նպատակասլաց, փորձառու և բարձր որակավորում ունեցող մասնագետներից, որոնք իրենց գիտելիքներն ու փորձը ծառայեցնում են կառույցի հիմնական առաքելության իրականացման համար:
Մենք առաջնորդվում ենք գործարար էթիկայի սկզբունքներով, որոնք պարտադիր են համարվում աշխատակիցների համար գործընկերների և հաճախորդների հետ համագործակցելիս: Տեղեկատվության լիակատար գաղտնիությունը և գործարքների հուսալիությունը համարվում են մեր աշխատանքի գլխավոր սկզբունքները:

Բաց, ազնիվ և պատասխանատու
Այս երեք արժեքները հանդիսանում են մեր գործունեության հաջողության երաշխավորը:

Կոմերցիոն գերազանցությունը սկսվում է «Անհատականացման գերազանցությունից»
Մեզ մոտ հավաքված են սրտացավ մարդիկ, ովքեր պատրաստ են մարտահրավերներ սահմանել իրենց և թիմակիցների համար՝ կառուցողական և հետևողական լուծումների միջոցով գերազանցության հասնելու համար: 
Մենք պատրաստ ենք լինել այն շարժիչ ուժը, որը կբարելավի տարածաշրջանի շուկայի և տնտեսության վիճակը:

Tatev.jpg
Տաթև Մամուլյան Գլխավոր տնօրեն
SOLARA թիմ -Ալբերտ Աբրահամյան, Գնումների բաժնի ղեկավար
Ալբերտ Աբրահամյան Փոխտնօրեն
narek.png
Նարեկ Ռոստոմյան CRM համակարգի ղեկավար
Tatev Hovsepyan - Head of HR Department.jpg
Տաթև Հովսեփյան ՄՌ Բաժնի Ղեկավար
Varuzhan Muradian - External and Internal Procurement Department Head.jpg
Վարուժան Մուրադյան Գնումների բաժնի ղեկավար
Vahan Vahanyan - Head of Contracts Department.jpg
Վահան Վահանյան Պայմանագրերի բաժնի ղեկավար
Khachatur Vardanyan - Head of Installations Department.jpg
Խաչատուր Վարդանյան Տեղադրման խմբի պատասխանատու
To top