
Արևային Համակարգի Մոնիտորինգ

ԻՆՉՊԵ՞Ս Է ԿԱՏԱՐՎՈՒՄ ԱՐԵՎԱՅԻՆ ԿԱՅԱՆՆԵՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԸ
Արևային կայանի տեղադրելուց հետո, հաջորդ կարևոր գործողությունը, որ անհրաժեշտ է լինում՝ մշտադիտարկումն է: Այն գործարկվում է կայանի աշխատանքն սկսելու առաջին իսկ րոպեներից և մշտապես տեղեկացնում արտադրվող էներգիայի քանակի, կայանի տարբեր բաղադրիչների անխափան աշխատանքի մասին: Դրա արդյունքում թե՛ Սոլարայի աշխատակիցները 24/7 ռեժիմով, և թե՛ կայանի սեփականատերը, կարողանում են հստակ տեղեկանալ կայանի աշխատանքային գործընթացի մասին: Կայանի արտադրանքը փոխանցվում է միկրոփոխակերպիչներին, որոնք էլ իրենց հերթին դրանք ամփոփում են հիմնական փոխակերպիչում, որը հիմք է հանդիսանում մոնիթորինգի տվյալների ամփոփման համար:
Հավելվածը, համացանցի հասանելիության դեպքում, տրամադրում է տեղեկատվություն անկախ տեղից ու ժամային գոտուց: Տվյալները հնարավոր է ներբեռնել աղյուսակի կամ գրաֆիկի տեսքով: Հավելվածում տեղեկատվությունը թարմացվում է յուրաքանչյուր 15 րոպեից սկսած մինչև տարվա կամ տարիների կտրվածքով: Այդ գործընթացի ժամանակ ցուցադրվում է էներգիայի քանակը (կՎտժ) և հզորությունը (կՎտ) յուրաքանչյուր վահանակի կամ համակարգի լայն հիմքի վրա:
Տվյալների վերլուծության արդյունքում հասանելի է դառնում սահմանված ժամկետի ընթացքում ստացված էներգիայի քանակի, էներգիայի ամենաշատ կամ նվազ արտադրության ժամանակահատվածի, կայանի արտադրողական ծավալների վրա ամպամած եղանակի ազդեցության մասին:
Բացի այդ, քանի որ պահպանվում է տվյալների պատմությունը, հնարավոր է հետևել արտադրության ցանկացած անճշտությանը և այն կցել փոխակերպիչին, օպտիմիզատորին կամ վահանակին: