Աշխատատեղեր
Նախագծող ինժեներ
Աշխատանքի նկարագրություն
Արևային կայանների տեղադրման կազմակերպությունում նախագծող ինժեները (Solar Design Engineer) պատասխանատու է արևային ֆոտովոլտային (PV) համակարգերի տեխնիկական նախագծման և փաստաթղթավորման համար։
Աշխատանքային պարտականություններ
- Արևային կայանների տեղադրման համար նախնական տեղանքի վերլուծություն /հաճախորդի տանիք կամ հողատարածք՝ ապահովելով տեխնիկական գնահատում/ արևային ճառագայթման պայմաններ, ստվերներ, տանիքի թեքություն և ուղղվածություն/։
- Արևային համակարգի նախագծման ընթացակարգի ապահովում՝ կայանի հզորության հաշվարկում՝ պայմանավորված հաճախորդի սպառմամբ, արևային վահանակների, ինվերտորների, պաշտպանիչ սարքերի նախնական ընտրություն, մալուխների հատույթների և վահանակների դասավորության նախագծում։
- Արևային կայանի արտադրողականության և տարեկան էլեկտրաէներգիայի արտադրության վերլուծության, լարման անկման հաշվառման, ինվերտորների և վահանակների համատեղելիության ստուգման ապահովում։
- Մալուխային ուղիների, մոնտաժային գծագրերի, միացման սխեմաների գծագրերի ապահովում։
- Աշխատանքային և նախագծային աշխատանքների ապահովում՝ համաձայն էլեկտրատեխնիկական նորմերի և անվտանգության պահանջների։
- Նախագծերի արդյունավետ իրականացման համար համագործակցություն վաճառքի և արևային կայանների մոնտաժ ապահովման թիմերի հետ։
- Տեխնիկական հաշվարկների և նախագծային փաստաթղթերի կազմում, անհրաժեշտության դեպքում հաշվետվությունների, ոչ ստանդարտ լուծումների և առաջարկությունների ներկայացում անմիջական ղեկավարին։
Պահանջվող որակավորումներ
- Բարձրագույն տեխնիկական կրթություն (էներգետիկա, ճարտարագիտություն կամ հարակից ոլորտներ)
- Նախագծման աշխատանքների փորձի առկայություն առնվազն 1-2 տարի
- Արևային համակարգերի նախագծման փորձը կդիտվի որպես առավելություն
- AutoCAD, AGISOFT, MS Office ծրագրերի իմացություն
- Տեխնիկական գծագրեր և սխեմաներ կարդալու, կազմելու հմտություն։
Պահանջվող թեկնածուի մակարդակ
Mid level
Մասնագիտական հմտություններ
- Architecture Design
- AutoCAD
- Bitrix24 corporate portal
Անձնական հմտություններ
- Ժամանակի արդյունավետ կառավարում
- Ճկունություն
- Սթրեսային պայմաններում աշխատելու կարողություն
- Մշտական ինքնազարգացման ձգտում
- Հաղորդակցման հմտություններ
- Պատասխանատվության բարձր զգացում
- Թիմում աշխատելու կարողություն
Հատուկ նշումներ
- Բակալավրի աստիճան
- Մասնագիտական հավաստագրում
Լրացուցիչ տեղեկություններ
Նախատեսված է 5-օրյա աշխատանքային գրաֆիկ, աշխատաժամերը՝ 15։00-24։00 կամ 09։00-18։00։
B2C վաճառքի մենեջերներ
Աշխատանքի նկարագրություն
«Solara» ընկերությունը ընդլայնում է թիմը և աշխատանքի է հրավիրում B2C վաճառքի մենեջերների նոր գործընկերների ներգրավման, առկա հաճախորդների պահպանման և վաճառքի աճի ապահովման նպատակով։
Աշխատանքային պարտականություններ
- Իրականացնել ընկերություն մուտք գործող դիմումների (լիդերի) մշակում և կապ հաստատել պոտենցիալ հաճախորդների հետ։
- Որոնել և ներգրավել նոր ֆիզիկական անձ հաճախորդներ։
- Բացահայտել հաճախորդի կարիքները և ներկայացնել համապատասխան ապրանքներն ու ծառայությունները։
- Պատրաստել և ներկայացնել առևտրային առաջարկներ, հաշվարկներ և գնային առաջարկներ։
- Վարել բանակցություններ, կազմակերպել հանդիպումներ՝ ապահովելով վաճառքի գործարքների հաջող ավարտը։
- Համակարգել վաճառքի գործընթացի հաջորդականությունը նախագծման, տեխնիկական, ֆինանսական և այլ ստորաբաժանումների հետ։
- Տեղեկացնել հաճախորդներին ֆինանսավորման, վարկավորման կամ ապառիկի հնարավորությունների մասին և աջակցել համապատասխան գործընթացներում։
- Ապահովել վաճառքից հետո հաճախորդի հետ շարունակական հաղորդակցություն և բարձր սպասարկման մակարդակ։
- Վարել CRM համակարգը՝ ապահովելով հաճախորդների վերաբերյալ տվյալների ճշգրիտ և ամբողջական գրանցումը։
- Կատարել պարբերական հետևողական կապեր (follow-up)՝ գործարքների ավարտն արագացնելու նպատակով։
- Իրականացնել շուկայի և մրցակիցների ուսումնասիրություն։
- Ապահովել վաճառքի պլանի և սահմանված KPI-ների կատարումը։
- Կազմել և ներկայացնել վաճառքների վերաբերյալ հաշվետվություններ։
- Կատարել անմիջական ղեկավարի կողմից տրված այլ հանձնարարականներ, որոնք բխում են պաշտոնի նպատակներից։
Պահանջեր
- Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն (ցանկալի է բիզնեսի, տնտեսագիտության, մարքեթինգի կամ հարակից ոլորտներում)։
- Արևային էներգետիկայի շուկայի և վերականգնվող էներգիայի, ինժեներական կամ տեխնիկական լուծումների վաճառքի ոլորտում աշխատանքային փորձ առնվազն 2 տարի։
- B2C վաճառքի մեթոդաբանությունների և բանակցությունների տեխնիկաների իմացություն։
- CRM համակարգերի հետ աշխատանքային փորձ։
- MS Office ծրագրերի լավ իմացություն։
- Առևտրային առաջարկների և պայմանագրերի հետ աշխատելու փորձ։
Մանրամասների համար կարող եք զանգահարել +374 55 334 430 հեռախոսահամարին կամ ուղարկել ինքնակենսագրական [email protected] էլ․ հասցեին։
B2B վաճառքի մենեջերներ
Աշխատանքի նկարագրություն
«Solara» ընկերությունը ընդլայնում է թիմը և աշխատանքի է հրավիրում B2B վաճառքի մենեջերների նոր գործընկերների ներգրավման, առկա հաճախորդների պահպանման և վաճառքի աճի ապահովման նպատակով
Աշխատանքային պարտականություններ
- Նոր կորպորատիվ հաճախորդների որոնում և ներգրավում։
- Հաճախորդների կարիքների բացահայտում և համապատասխան լուծումների առաջարկում։
- Առևտրային առաջարկների և գնային առաջարկների պատրաստում։
- Բանակցությունների վարում և պայմանագրերի կնքում։
- Երկարաժամկետ համագործակցության զարգացում և հաճախորդների պահպանում։
- Վաճառքի պլանների իրականացում և KPI-ների ապահովում։
- Շուկայի և մրցակիցների ուսումնասիրություն։
- CRM համակարգում հաճախորդների տվյալների վարում և վաճառքի գործընթացի վերահսկում։
- Այլ բաժինների (նախագծման, ֆինանսական, իրավաբանական, լոգիստիկ և այլն) հետ համագործակցություն՝ գործարքների հաջող ավարտն ապահովելու համար։
- Անմիջական ղեկավարի հանձնարարությամբ հաստիքից բխող այլ աշխատանքների ապահովում։
Պահանջեր
- Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն (ցանկալի է բիզնեսի, տնտեսագիտության, մարքեթինգի կամ հարակից ոլորտներում)։
- Արևային էներգետիկայի շուկայի և վերականգնվող էներգիայի, ինժեներական կամ տեխնիկական լուծումների վաճառքի ոլորտում աշխատանքային փորձ առնվազն 2 տարի։
- B2B վաճառքի մեթոդաբանությունների և բանակցությունների տեխնիկաների իմացություն։
- CRM համակարգերի հետ աշխատելու փորձ։
- MS Office ծրագրերի լավ իմացություն։
- Առևտրային առաջարկների և պայմանագրերի հետ աշխատելու փորձ։
- Ցանկալի է արևային էներգետիկայի շուկայի և վերականգնվող էներգիայի ոլորտի վերաբերյալ գիտելիքներ։
Մանրամասների համար կարող եք զանգահարել +374 55 334 430 հեռախոսահամարին կամ ուղարկել ինքնակենսագրական [email protected] էլ․ հասցեին։
Գանձապահ-հաշվետար
«Սոլարա» ընկերությունը փնտրում է հաշվետար՝ ընկերության հաշվապահական հաշվառման գործառույթների պատշաճ իրականացման, դրամական միջոցների ընդունման, տրամադրման և հաշվառման, առաջնային հաշվապահական փաստաթղթերի ձևակերպման, ինչպես նաև համապատասխան հաշվետվությունների կազմման համար:
Աշխատանքի հիմնական գործառույթներ
- Ապահովել հաշվապահական հաշվառման վարումը և համապատասխան հաշվապահական փաստաթղթերի պատշաճ ձևակերպումը։
- Իրականացնել ստացված վճարային փաստաթղթերի ճշտության ստուգումը և հաշվառումը։
- Ապահովել հաշվապահական և ներքին ֆինանսական հաշվետվությունների ամբողջականությունն ու ճշգրտությունը։
- Վերահսկել Ընկերության դրամական հոսքերը, իրականացվող վճարումները և դեբիտորական պարտքերի վիճակը։
- Պարբերաբար պատրաստել անհրաժեշտ ֆինանսական հաշվետվություններ և իրականացնել համապատասխան ֆինանսական վերլուծություններ։
- Ապահովել հաշվապահական և ֆինանսական փաստաթղթերի ձևակերպման օրինականությունն ու ճշտությունը։
- Իրականացնել Ընկերության գույքի, հիմնական միջոցների և պարտավորությունների հաշվառումը։
- Կատարել անմիջական ղեկավարի կողմից տրված այլ հանձնարարությունները, ինչպես նաև պաշտոնից բխող այլ գործառույթները։
Աշխատանքային պահանջներ
- Բարձրագույն կրթություն՝ ֆինանսների, հաշվապահության կամ այլ հարակից ոլորտում։
- Համապատասխան ոլորտում առնվազն 1-2 տարվա աշխատանքային փորձ։
- ՀԾ հաշվապահական ծրագրի իմացություն։
- Համակարգչային գերազանց հմտություններ, մասնավորապես՝ MS Office ծրագրերի իմացություն։
- Անգլերեն և ռուսերեն լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն։
- Պատասխանատվության բարձր զգացում և պարտականությունների նկատմամբ բարեխիղճ վերաբերմունք։
- Արագ կողմնորոշվելու, խնդիրները վերլուծելու և համապատասխան որոշումներ կայացնելու կարողություն։
- Թիմում արդյունավետ աշխատելու և համագործակցելու հմտություններ։
- Ուշադրություն մանրուքների նկատմամբ, ճշգրտություն կազմակերպվածություն։
Հավելյալ նշումներ
Բաժին - Հաշվապահություն
Անմիջական ղեկավար - Գլխավոր հաշվապահ
Աշխատանքի տեսակը - Ամբողջ դրույք
Հասցե - Ք․ Երևան
Աշխատանքային գրաֆիկ - 09:00 - 18:00
Մանրամասների համար կարող եք զանգահարել +374 55 334 430 հեռախոսահամարին կամ ուղարկել ինքնակենսագրական [email protected] էլ․ հասցեին։
Չափագրող-ինժեներ
Աշխատանքի նկարագրություն
«Սոլարա» ընկերությունը աշխատանքի է հրավիրում չափագրման մասնագետի արևային կայանների տեղադրման ենթակա օբյեկտների տեղազննման և չափագրման աշխատանքների իրականացման համար՝ աջակցելու ինժեներական և տեղադրման աշխատանքների համակարգված կազմակերպման ընթացակարգին։
Աշխատանքային պարտականություններ
- Կազմակերպել և իրականացնել արևային կայանների տեղադրման ենթակա օբյեկտների տեղազննում և չափագրում։
- Չափագրել տանիքի կամ տեղադրման մակերեսի չափերը, թեքությունները և հասանելի տարածքը։
- Արձանագրել առկա խոչընդոտները, ստվեր առաջացնող օբյեկտները և հնարավոր տեխնիկական սահմանափակումները։
- Ուսումնասիրել էլեկտրական վահանակի, հաշվիչի և սարքավորումների տեղակայումը և որոշել մալուխների հնարավոր երթուղիները։
- Անօդաչու թռչող սարքով /դրոն/ իրականացնել տանիքի և տեղադրման տարածքի օդային չափագրում և լուսանկարահանում։
- Չափագրման արդյունքները մուտքագրել համապատասխան համակարգ և փոխանցել նախագծման/ինժեներական բաժնին։
- Համագործակցել վաճառքի, նախագծման և տեղադրման բաժինների հետ՝ անհրաժեշտ տեխնիկական տեղեկատվության փոխանակման նպատակով։
- Ապահովել չափագրման տվյալների ճշգրտությունը, ամբողջականությունը և ժամանակին ներկայացումը։
- Պահպանել աշխատանքի անվտանգության կանոնները և պատշաճ կերպով օգտագործել չափագրման գործիքներն ու սարքավորումները։
Պահանջեր
- Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն՝ տեխնիկական, ճարտարագիտական, շինարարական կամ հարակից ոլորտում։
- Արևային էներգետիկայի և արևային համակարգերի վերաբերյալ հիմնական գիտելիքներ։
- Տեխնիկական գծագրերի և չափագրությունների ընթերցման կարողություն։
- Չափիչ գործիքների հետ աշխատելու հմտություն /
- Համակարգչային գրագիտություն, Excel-ի իմացություն։
- AutoCAD-ի կամ այլ նախագծային ծրագրերի իմացությունը կդիտվի որպես առավելություն։
- Դաշտային աշխատանք իրականացնելու պատրաստակամություն։
Անձնային որակներ
- Ճշգրտություն և մանրուքների նկատմամբ ուշադրություն
- Պատասխանատվության բարձր զգացում
- Կազմակերպվածություն և կարգապահություն
- Տեխնիկական մտածողություն
- Վերլուծական և տրամաբանական մտածողություն
- Արագ կողմնորոշվելու և խնդիրներ լուծելու կարողություն
- Հաղորդակցման և թիմային աշխատանքի հմտություններ
- Ինքնուրույն աշխատելու կարողություն
- Ժամկետների պահպանման պատասխանատվություն
- Աշխատանքի անվտանգության կանոնների պահպանման բարձր գիտակցություն
Մանրամասների համար կարող եք զանգահարել +374 55 334 430 հեռախոսահամարին կամ ուղարկել ինքնակենսագրական [email protected] էլ․ հասցեին։


