Լիցքավորման կայանների տեղադրում
SOLARA-ն իր սպառողին է առաջարկում համաշխարհային ճանաչում ունեցող ընկերություններից ներկրված լիցքավորման կայաններ, որոնք լավագույնն են իրենց որակով և արդյունավետությամբ:
SOLARA-ի առաքելությունն է օգնել վարորդներին արագ լիցքավորել իրենց էլեկտրոմոբիլը Երևանում և մարզերում։ Այսօր էլեկտրական մեքենաների լիցքավորման ժամանակը կախված է մարտկոցից և կարող է տևել 10 րոպեից մինչև 10 ժամ:
Այսպիսով, շրջակա միջավայրի համար էկոլոգիապես մաքուր մեքենաների ավելացումը զգալիորեն կկրճատի օդի աղտոտվածությունը: Արդյունքում կլուծվեն բնապահպանության, տրանսպորտային միջոցների դիվերսիֆիկացման, համայնքների զարգացման, տուրիզմի խթանման և բնակչության իրազեկվածության հետ առնչվող մի շարք խնդիրներ:
SOLARA-ն մշակել է էլեկտրական մեքենաների վարորդների համար նախատեսված հավելված, որի միջոցով հնարավոր է լիցքավորել էլեկտրոմոբիլը՝ քարտեզի վրա նախապես ընտրելով և ամրագրելով ամենամոտ լիցքավորման կայանը: Հավելվածից օգտվելու համար անհրաժեշտ է պարզապես ներբեռնել այն և ստեղծել անձնական հաշիվ:
Հավելյալ տեղեկությունների համար խնդրում ենք զանգահարել +374 44 577555 հեռախոսահամարով, կամ գրել [email protected] Էլ. հասցեին:
Կայաններ
Լիցքավորիչների քարտեզ
Հայաստանում էլեկտրական մեքենաների լիցքավորիչների քարտեզի օգնությամբ Դուք կարող եք տեսնել, թե որտեղ են գտնվում SOLARA լիցքավորման կայանները։ Մենք ձգտում ենք հասանելի և հարմարավետ դարձնել էլեկտրական փոխադրամիջոցներով երթևեկությունը ամբողջ Հայաստանում:


