
Արևային վահանակների տեղադրում
ԳԵՐԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՐԵՎԱՅԻՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ

Գումարի խնայողություն

Վերականգնվող և մաքուր էներգիա

25 տարվա երաշխիք

Էներգետիկ անվտանգություն

Եկամուտ արևային էներգիայից
Արևային վահանակների գլխավոր առանձնահատկություններից են դրանց հարմարավետությունը, վերականգնվող էներգիան և խնայողության բարձր ցուցանիշները։ Այսօր արևային համակարգերը հնարավոր է տեղադրել գյուղատնտեսական տարածքներում (և՛ շինությունների տանիքներին, և՛ գետնի վրա), արտադրամասերում, գործարաններում, ինչպես նաև ժամանցի վայրերում, բիզնեսի և առևտրի կենտրոններում։ Արևային էներգիայի կիրառումը կենցաղում լավագույն տարբերակն է մեծ ընտանիքների էլեկտրաէներգիայի ծախսերը զգալիորեն նվազեցնելու համար։
SOLARA ընկերության արևային համակարգը Հայաստանում ամենամրցունակներից է: Մեր արտադրության հիմքում ընկած են ամերիկյան արդյունաբերական չափորոշիչներ:


SOLARA արևային համակարգի մեջ կիրառվում են «Սոլիս» ապրանքանիշի փոխակերպիչները, որոնք հանդիսանում են փոխակերպիչների արդյունաբերության համաշխարհային շուկայում ամենաշահավետ ապրանքատեսակներից մեկը։ Բազմամյա փորձն ու գործընկերների վստահությունը դարձել են «Սոլիս» ապրանքանիշի բարձր որակի երաշխիքը։
Հաճախորդներին անհարմարություններից զերծ պահելու համար՝ SOLARA ընկերության հմուտ մասնագետները յուրաքանչյուր արևային համակարգի տեղադրումից առաջ կատարում են մանրակրկիտ չափագրում և նախնական թեստավորում։