
Մշտապես աճող կոմունալ ծախսերը ուղղակի ռիսկ են դառնում Ձեր բիզնեսի համար։
- Բարձրացնում են ձեր արտադրանքի կամ ծառայությունների ինքնարժեքը
- Թանկացնում են վաճառքի գինը
- Նվազեցնում մրցունակությունը
- Վտանգում ձեռնարկության կայուն եկամտաբերությունը
Այժմ առավել քան շահավետ է անցում կատարել դեպի արևային էներգիա, ինչը կօգնի Ձեզ ամբողջությամբ զրոյացնել էլեկտրաէներգիայի ծախսերը և զգալի առավելություն ստանալ մրցակիցների նկատմամբ՝ ապահովելով Ձեր արտադրանքի ավելի մրցակցային գինը և ստեղծում նոր հզորություններ ավելացնելու հնարավորություն։
Սոլարա արևային կայանների միջոցով դուք նվազագույնը 25 տարի կապահովեք ձեր բիզնեսը կայուն երաշխավորված արտադրողականություն ապահովող անվճար էլեկտրաէներգիայով և ապահովել ձեր արտադրանքի կամ ծառայությունների մրցունակությունը։
Արևային էներգիային անցնելու ճանապարհային քարտեզը.
- Կապ հաստատելով մեզ հետ՝ դուք կստանաք մանրամասն մասնագիտական խորհրդատվություն ԱՆՎՃԱՐ:
- Մեր ինժեներները Ձեզ կներկայացնեն չափագրում և կայանի նախագծում՝ կրկին ԱՆՎՃԱՐ:
- Նախագծի հաստատմանը հաջորդում է պայմանագրի կնքումը: Հասանելի է Սոլարա արևային կայանների լիզինգի տարբերակների լայն ընտրություն:
- Հաջորդիվ մեր մոնտաժման թիմը կտեղադրի և կգործարկի Ձեր արևային կայանը:
- Այնուհետև մենք կիրականացնենք տեղադրված արևային կայանի բոլոր սարքավորումների որակի վերահսկման գործընթացը:
- Սոլարան, կայանի անխափան աշխատանքն ապահովելու համար, կիրականցնի 24/7 ռեժիմով մոնիտորինգ:
Սոլարան տրամադրում է որակի հետևյալ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ:
- Արևային վահանակների գործարանային՝25 տարի
- Արևային վահանակների արտադրողականության գործարանային ՝25 տարի
- Փոխակերպիչներ՝10 տարի
- Կուտակիչներ՝10 տարի
- Մետաղական տանիքապատում՝10 տարի
Բազմաթիվ ձեռնարկություն արդեն վստահել են Սոլարա արևային կայաններին, այդ թվում «Հանրային հեռուստատեսություն», «Արմենիա ԹիՎի», «Շանթ ԹիՎի», «Գնթունիք», «Նաիրի Սպա Ռեզորթս», «Օվալ Պլաստիկ», «Էլլիպս ՋիԷյ», «Կարգո Շին», «Գարաժ Մասթերս Մոլլ», «Ռիո Գրանդե», Քանաքեռ-Զեյթունի ծննդատուն, «Արարատ Գրուպ», բազում ձկնաբուծարաններ և գազալցակայաններ
Մեր նպատակն է ստեղծել կայուն և բարեկեցիկ ապագա՝ օգտագործելով արևի ուժը: