Calculator
img
SOLARA

Արևային էներգիա ձեր տան համար: Առավելություններ և թերություններ

blog-solara.jpg
30/03/2021

Վերջերս էլեկտրաէներգիայի այլընտրանքային աղբյուրները ավելի ու ավելի մեծ ժողովրդականություն են ձեռք բերել՝ ոչ միայն որպես շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունը նվազեցնելու միջոց, այլև որպես Ձեր տան կայուն էլեկտրամատակարարման և էներգիայի ծախսերի զգալի կրճատման միջոց:

Արևային էներգիան համարվում է ամենատարածված էներգիայի այլընտրանքային աղբյուրներից: Արեգակնային վահանակների տեղադրումը նախևառաջ հնարավորություն է տալիս ստանալ էլեկտրամատակարարման անխափան շահագործում, վերացնել էլեկտրահաղորդման գծերի ընդհատումները կամ վթարները, ինչպես նաև նվազեցնել էլեկտրաէներգիայի ծախսերը:

Արևային վահանակների տեղադրման երկու տեսակ կա՝ գետնին և տանիքին:

Տանիքի տեղադրումը իդեալական է այն բնակարանների համար, որոնք գտնվում են փոքր տարածքներում: Արեգակնային վահանակները կարող են տեղադրվել ինչպես հարթ մակերևույթի վրա, այնպես էլ տանիքի: Այսօր մասնավոր բնակարանների շինարարության մեջ ամենատարածվածը՝ տանիքի վրա տեղադրումն է:


Տանիքում արևային վահանակներ տեղադրելու առավելությունները`

  • Տանիքի լրացուցիչ պաշտպանությունը մթնոլորտային տեղումներից
  • Սահմանափակ տարածություն:

Արևային վահանակների առավելությունները ձեր տան համար`

  • Էներգիայի աղբյուրի անսպառությունն ու համընդհանուր հասանելիությունը
  • Թանկ վառելիքի գնի իջեցում
  • Առանց ընդհատումների և էլեկտրաէներգիայի աճի
  • Մեկուսացված տարածքների էլեկտրամատակարարում
  • Կայունություն

Թերությունները`

Չնայած մի շարք առավելություններին, այնուամենայնիվ, արևային վահանակները նույնպես ունեն թերություններ.

  • Ներդրումների կարիքը,
  • Կախվածությունը եղանակային պայմաններից: Գաղտնիք չէ, որ արեգակնային էներգիան կախված է արևից, հետևաբար արևի լույսի պակասի պատճառով նրանք չեն արտադրում էներգիա ամբողջ հզորությամբ,
  • Չի հանդիսանում մեծ էներգիա սպառող սարքավորումների համար որպես էներգիայի աղբյուր:

Այսպիսով, պատշաճ կերպով մշակված ինքնավար էլեկտրամատակարարման համակարգով արևային վահանակները կարող են բարելավել կյանքի որակը, կյանքի հարմարավետությունն ու էլեկտրաէներգիայի արտադրման ծախսերը ոչ միայն ամռանը, այլև ձմռանը: Մեր կլիմայում՝ ձմռանը, անհրաժեշտություն է արեգակնային վահանակները գեներատորով պահեստավորելը, և ավելի հաճախակի վերահսկել մարտկոցի վիճակն ու ջերմաստիճանը:

To top