Calculator
img
SOLARA

Ինչպե՞ս մաքրել արևային մարտկոցները

Clean Solar Panels.jpg
05/10/2023

Արևային վահանակների մաքրում. ի՞նչ անել և ի՞նչ չանել: Ինչու՞ են արևային մարտկոցները մաքրման կարիք ունենում: Ձեր արևային վահանակի աշխատանքը և հուսալիությունը բարելավելու համար, եկեք հասկանանք․

Մաքուր արևային մարտկոցներ

Արևային մարտկոցները ենթարկվում են եղանակային կոշտ պայմանների, ուստի դրանց մաքրումը ձեր համակարգը պահպանելու և ձեր ներդրումներից առավելագույն օգուտ քաղելու կարևոր մասն է:

Արևային մարտկոցների սպասարկում

Արևային մարտկոցները սովորաբար չեն պահանջում ծավալուն սպասարկում, բացի որոշակի անսարքություններից ու պարբերական մաքրումից՝ դրանք զերծ պահելով խոչընդոտներից, որոնք կարող են ստվեր գցել վահանակների վրա: Արևային մարտկոցներին անհրաժեշտ է անխոչընդոտ ճանապարհ դեպի արև՝ օպտիմալ աշխատելու համար: Արևային մարտկոցները նախագծված են եղանակային տարբեր պայմաններին ու կտրուկ փոփոխություններին դիմակայելու համար, ինչպիսիք են կարկուտը, ձյունը, սառույցը և քամին, որպեսզի շարունակեն ապահովել կայուն արդյունավետություն: Արևային մարտկոցները սովորաբար ունեն 25-ից 30 տարվա կյանք՝ կանոնավոր սպասարկումով, բայց եթե սկսեք նկատել դրանց թողունակության նվազում, դա ազդանշան է, որ ժամանակն է դրանք մաքրել: Ձեզ պետք կգան ջուր, օճառ, փափուկ խոզանակներ և քամիչ, սրանք այն բոլոր հիմնական բաներն են, որոնք ձեզ անհրաժեշտ կլինեն արևային մարտկոցները մաքրելիս: Արևային համակարգի սպասարկում ու այլ ծառայություններ կարող եք պատվիրել՝ կապ հաստատելով արևային կայան տեղադրող ընկերության հետ։ 

Արևային մարտկոցների մաքրման ժամանակացույց

Եթե ​​դուք արևային մարտկոցներ եք տեղադրել ձեր տանը, հավանաբար կա մեկ հարց, որը պտտվում է ձեր գլխում. որքա՞ն հաճախ պետք է մաքրեմ իմ արևային մարտկոցները: Պրոֆեսիոնալ կանոնավոր մաքրումն արևային մարտկոցների սպասարկման կարևոր մասն է։ Արևային մարտկոցների մաքրման ժամանակացույցը հետևյալն է՝ դրանք պետք է մաքրել տարեկան 4 կամ 5 անգամ՝ ներառյալ ձնամաքրումը։ Ի դեպ, վահանակների տեղադրման երկրորդ տարում ավելի կարևոր է դառնում դրանց մաքրումը, քանի որ դրանք սկսում են որոշակիորեն մաշվել։ Վահանակների արդյունավետությունը յուրաքանչյուր մաքրումից հետո ավելանում է 7-9%-ով։

Արևային վահանակների արդյունավետությունը

Արևային մարտկոցների արդյունավետությունը վերաբերում է արևի լույսի տեսքով էներգիային, որն արևային մարտկոցի միջոցով կարող է վերածվել էլեկտրականության ծավալի։

Արևային մարտկոցների մաքրման մեթոդներ

Որպեսզի չվնասեք ձեր վահանակները մաքրելիս, համոզվեք, որ օգտագործում եք համապատասխան պարագաներ: Պետք չէ օգտագործել՝

  • կոշտ օճառներ, ինչպիսիք են ուժեղ լվացող միջոցները կամ քիմիական նյութեր պարունակող օճառները, որոնք կարող են քայքայիչ լինել արևային վահանակի մակերեսի համար
  • կոպիտ մաքրման գործիքներ, ինչպիսիք են հղկող սպունգները կամ  ատամնավոր ավելները, դրանք կարող են քերծել ձեր վահանակների մակերեսը

Եզրակացություն

Նախքան տանիքին բարձրանալը ձեր իսկ մաքրող սարքավորումներով և բարի նպատակներով, կանգ առեք և նախ հիշեք ձեր անվտանգության մասին: Արևային մոդուլներ, որոնք ձեռք եք բերել կայանը տեղադրող ընկերությունից, ունեն առանձնահատկություններ ու դրանք մաքրելը ևս պահանջում է որոշակի հմտություններ։ Այնուամենայնիվ, ձեր անվտանգության և հարմարավետության համար ավելի լավ է ունենալ արևային ընկերության սպասարկող մասնագետներ, որոնց վստահում եք մաքրել ձեր արևային վահանակները՝ նվազագույնի հասցնելով դրանց վնասը:

To top