Առաջին և միակ գերարագ Fast Charger-ը՝ արդեն Հայաստանում
Առաջին և միակ գերարագ Fast Charger-ը արդեն Հայաստանում
SOLARA ընկերությունը տեղադրել է առաջին SOLARA FAST CHARGER-ը Գայի պողոտա 16 հասցեում գործող MEGAMALL առևտրի կենտրոնում:
Այս կայանով հնարավոր է միանգամից լիցքավորել 3 էլեկտրոմոբիլ։ Գերարագ լիցքավորումը իրականացվում է 25 րոպեից մինչև 1 ժամում՝ 65կՎտ*ժ արագությամբ։
SOLARA FAST CHARGER կայանը աշխատում է հետևյալ պորտերով՝ type 1, type 2, Tesla (փոխարկիչով)։
Էլեկտրոմոբիլը լիցքավորելու համարը անհրաժեշտ է ընդամենը սմարթֆոնում ներբեռնել Solara EV Charger հավելվածը, ստեղծել անձնական հաշիվ և նախապես ամրագրել քարտեզի վրա ամենամոտ լիցքավորման կայանի տեղանքը:
Հավելվածը հնարավոր է ներբեռնել Play Market-ից և App Store-ից:
Հիշեցնենք նաև, որ SOLARA-ն պատրաստել է փոքրիկ անակնկալ իր հաճախորդ վարորդների համար:
Հավելվածում գրանցվելուց անմիջապես հետո դուք ստանում եք 30.000 դրամին համարժեք 30.000 նվեր միավորներ, որը գործում է մինչև 2021թ-ի ավարտը:
SOLARA ընկերությունը շարունակում է ապահովել էլեկտրոմոբիլների վարորդների հարմարավետությունը՝ օր օրի ավելացնելով նոր դասի էլեկտրական մեքենաներ և լիցքավորման կայաններ: