Calculator
img
SOLARA

SOLARA արևային կայան Նոր Տուն խանութ-սրահի համար

Solara-Kayan-Nor-Tan-Hamar.jpg
13/04/2022

Հայաստանում օրեցօր ավելանում է զարգացման կանաչ ուղին բռնած այն բիզնեսների թիվն, որոնք անցնում են արևային էներգիայի օգտագործմանը։
Նոր Տուն ընկերությունը ևս վերջերս միացավ այս շարքին և ընտրեց արևոտ ապագան SOLARA-ի հետ։ Հատուկ նախագծված 55․35 կՎՏ հզորությամբ առաջին համակարգը տեղադրվեց Երևանում՝ Դավիթ Բեկ 286/6 հասցեում գործող խանութ-սրահի տանիքին։



Այս նախագծի համար օգտագործվել են 123 հայկական արտադրության արևային վահանակներ՝ LASolar LS450HC և Solis ապրանքանիշի 3P 60K ինվերտոր՝ արևային փոխակերպիչ։
Արևային համակարգը այսուհետ կդառնա էներգիայի սեփական աղբյուր Նոր Տան համար և կխնայի տարեկան 3,736,125 դրամ։ Տեղադրված կայանի տարեկան արտադրողականությունը կազմում է 83,025 կՎՏ*ժ։ Իսկ շրջակա միջավայր չարտանետվող CO2-ի քանակը 35 տոննա է։

Nor Tun և Solara համագործակցությունը այսքանով չի սահմանափակվում: Հոկտեմբերի սկզբից SOLARA արևային վահանակները ներկայացված են նաև Նոր Տուն խանութների հետևյալ սրահներում՝

  1. Դավիթ Բեկի 286/6, Նոր-Նորք
  2. Դավիթ Անհաղթ 21, Զեյթուն
  3. Ռոստովյան 69/5, Էրեբունի

Սեբաստիա 30, Մալաթիա



Մինչև հոկտեմբերի 31-ը 5 կՎտ արևային համակարգ ձեռք բերելու դեպքում կստանաք 75000 դրամի նվեր-քարտ՝ Նոր Տուն խանութներից ցանկացած ապրանք գնելու համար։

Արևային էներգիայի օգտագործումը լավագույն որոշումն է փոքր ու միջին բիզնեսի համար՝ 21-րդ դարի էներգետիկ մարտահրավերներին դիմակայելու համար։



Անվճար էլեկտրաէներգիայից, խոշոր խնայողություներից ու բնությունը պահպանելուց բացի, արևային կայանները ապահովում են նաև բիզնեսի էներգետիկ անկախությունը և անվտանգությունը։ Իսկ SOLARA ընկերությունը երաշխավորում է իրականացրած բոլոր աշխատանքների որակն ու դիմացկությունությունը՝ կայանի նախագծումից մինչև արևային վահանակների և փոխակերպիչների տեղադրում։
Ընտրելով արևային վահանակներ բիզնեսի համար դուք ընտրում եք զարգացման նոր ու լայն հնարավորություններ՝ դառնալով համաշխարհային տենդենցների կրողը։

To top