Calculator
img
SOLARA

«ԱրմՌոբոտիքս» 21 առաջնության հաղթողները հայտնի են

Solaran-Miacav-ArmRoboticsin.png
13/12/2021

Դեկտեմբերի 12-ին «Օլիմպավան» կենտրոնում տեղի ունեցավ «ԱրմՌոբոտիքս» 21 Ինքնակառավարվող ռոբոտների Հայաստանի 13-րդ առաջնության եզրափակիչ փուլը։ 10-18 տարեկան երեխաները ներկայացրին իրենց պատրաստած ու ծրագրավորած ավտոմատացված ռոբոտները, որոնք պետք է հաղթահարեին մոտ 11 առաջադրանք։

SOLARA ընկերությունը, կարևորելով կրթության արդիականացման և նորագույն տեխնոլոգիաների զարգացման պահանջը, ևս միացավ «ԱրմՌոբոտիքս» 13-րդ առաջնության աջակիցների թվին՝ պատրաստելով մրցանակ հաղթող թիմերից մեկի համար։
Արմաթ ինժեներական լաբորատորիաների ներդրման ծրագրի շրջանակներում իրականացվող միջոցառման նպատակն է խրախուսել և հանրայնացնել ռոբոտաշինության, ծրագրավորման և դիզայնի նկատմամբ հետաքրքրությունը։ Ինչպես նաև ռոբոտաշինությամբ և ծրագրավորմամբ զբաղվող երիտասարդների համար ստեղծել հարթակ՝ իրենց հմտությունները, ունակությունները և գիտելիքները ցույց տալու համար։

«ԱրմՌոբոտիքս» մրցույթը այս տարի աննախադեպ էր մասնակիցների թվով։ Առաջնությանը մասնակցելու հայտ էին ներկայացրել 180 թիմեր ՀՀ բոլոր մարզերից, Արցախից ու Ջավախքից։ Նրանցից եզրափակիչ փուլ էին անցել 45 թիմեր։ Երեխաները մրցում էին 2 տարիքային խմբով՝ 10-13 տարեկաններ և 14-18 տարեկաններ։ Յուրաքանչյուր խմբի համար հատկացված էր 3 մրցանակային տեղ։

Առաջնությունն այս տարի անցկացվեց «Խելացի քաղաք» խորագրի ներքո։ Մրցութային դաշտը քաղաքային փոքր մակետ է։ Այն դասվում է մաքուր քաղաքների շարքին, որտեղ կիրառվում են ավտոմատացված խելացի համակարգեր։ Երեխաների կողմից ստեղծված ինքնակառավարվող ռոբոտները պետք է հաղթահարեն հետևյալ առաջադրանքները՝

  • պայմանական կայանում (մարտկոցների լիցքավորում)
  • լուսացույցներով խաչմերուկների անցում
  • աղբարկղերի դատարկում
  • հետիոտնային գծանշման անցում
  • ծխի կամ գազի արտահոսքի ազդանշանային զգուշացում
  • կրակի մարում

Մրցույթի արդյունքում եզրափակիչ դուրս եկած թիմերից յուրաքանչյուր տարիքային խմբում ընտրվեցին 6-ական լավագույնները։ Ժյուրիի որոշմամբ հաղթող ճանաչվեցին և դրամական պարգևներ ստացան հետևյալ թիմերը՝

10-13 տարիքայինների խումբ

  • 1-ին հորիզոնական՝ Գորիսի թիվ 2 հիմնական դպրոց, Հրշեջներ
  • 2-րդ հորիզոնական՝ Այգուտի միջնակարգ դպրոց, Այգուտ
  • 3-րդ հորիզոնական՝  Գեղարքունիքի միջնակարգ դպրոց

 14-18 տարիքայինների խումբ

  • 1-ին հորիզոնական՝ Գանձակի թիվ 1 հիմնական դպրոց, Գանձակցիներ
  • 2-րդ հորիզոնական՝ Վերին Կարմիրաղբյուրի միջնակարգ դպրոց, Արմաթ ՎԿԱ
  • 3-րդ հորիզոնական՝  Էջմիածնի Ինովացիոն Էթնիկ Մարզային Կենտրոն, ԻԷՄԿ

Շնորհավորում ենք բոլոր մասնակիցներին և հաղթող թիմերին

To top