Calculator
img
SOLARA

Երեխաների պաշտպանության միջազգային օրը SOLARA-ի հետ

նվիրենք արևի ջերմությւոնը երեխաներին.jpg
11/10/2021

Հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ, SOLARA ընկերությունը կազմակերպել էր պայծառ մանկական միջոցառում՝ «Նվիրենք արևի ջերմությունը երեխաներին», որը տեղի ունեցավ «Կիրովի անվան» մանկական զբոսայգում։ Միջոցառումը վարում էր հաղորդավար Արսեն Խաչատրյանը։ Իսկ երաժշտական հատուկ հյուրն էր DJ Vakcina-ն, որն էլ ապահովեց ամբողջ օրվա բարձր տրամադրությունը և ուրախ ռիթմերը։

«Նվիրենք արևի ջերմությունը երեխաներին» միջոցառման ամբողջ ընթացքում կազմակերպվեցին տարբեր տարիքային խմբերի երեխաների համար նախատեսված խաղեր ու շոուներ՝ Սլայմ շոու, Ավազի և Գիպսի շոու, Պորոլոն շոու, Պանտամիմա, Պաղպաղակի և Պղպջակների շոու, Քիմիական շոուներ և պարեր։

 SOLARA ընկերությունը պատրաստել էր նաև բազմաթիվ անակնկալներ ու նվերներ բոլոր փոքրիկների համար։ Խաղերում ակտիվ մասնակցություն ցուցաբերած երեխաները ստացան հավաստագրեր և նվերներ։

Բացի այդ, SOLARA-ն իրականացրեց նաև Էլեկտրական ինքնագնացի, արևային ուսապարկի և արևային մարտկոցների խաղարկություն։

Մասնակից բազմաթիվ երեխաներից 4-ը երջանիկ պատահականությամբ դարձան խաղարկության հաղթողներ։ Իսկ գլխավոր մցանակի՝ էլեկտրական ինքնագնացի հաղթող ճանաչվեց Մարիանա Մինասյանը։

Միջոցառման կազմակերպչական մասը իրականացրեց մեր գործընկեր 111 Event Solutions-ը։

Շնորհակալ ենք բոլոր մասնակիցներին SOLARA-ին միանալու և հունիսի 1-ը տոն դարձնելու համար։ Թող բոլոր փոքրիկները ունենան խաղաղ և անհոգ մանկություն՝ լի ջերմությամբ ու ժպիտներով։

To top