Calculator
img
SOLARA

Solara-ն ներկայանում է նոր նախագծով

Solar-Academy-Nor-Naxagic
02/02/2022

Solara ընկերությունը մեկնարկում է Solar Academy վերապատրաստման անվճար դասընթաց բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են մասնագիտանալ արևային համակարգերի տեղադրման գործում։

Ծրագրի նպատակն է սովորեցնել սկսնակ մասնագետներին՝ ինչպես տեղադրել արևային համակարգեր, ինչպես նաև ընձեռել հնարավորություն գործնականում կիրառել ստացած գիտելիքները:

Դասընթացը վարելու են Solara ընկերության լավագույն մասնագետները:
3 շաբաթվա ընթացքում մեր մասնագետները կներկայացնեն մասնակիցներին արևային համակարգերի տեղադրման ընթացքում տեխնիկական նորմերը և առանձնահատկությունները: Դասընթացի լավագույն մասնակիցներին կտրվի SOLARA ընկերությունում աշխատելու հատուկ հնարավորություն՝ մրցունակ աշխատավարձով։

Գրանցման համար խնդրում ենք զանգահարել նշված հեռախոսահամարով՝ 055 33 44 03:

 
To top