Calculator
img
SOLARA

SOLARA-Ն՝ SILICON MOUNTAINS TECH SUMMIT 2022-Ի ՀՈՎԱՆԱՎՈՐ

solara-SILICON MOUNTAINS TECH SUMMIT 2022.jpg
05/10/2022

Հայաստանում արդեն երրորդ անգամ անցկացվող Silicon Mountains Tech Summit-ի հովանավորներից է SOLARA ընկերությունը, որը հարուստ փորձ է կուտակել արևային ֆոտովոլտային կայանների տեղադրման ոլորտում և մշտապես կիրառում է նորարական մոտեցումները իր գործունեության մեջ:

Թվային փոխակերպման, կիբեր անվտանգության ու ֆինթեքի հայաստանյան խնդիրների վերհանումը, դրանց լուծման ուղիների վերաբերյալ քննարկումները Silicon Mountains Tech Summit-ի օրակարգային հարցերն են:

Բանկային և ՏՏ ոլորտի մասնագետները պանելային քննարկումների ընթացքում ներկայացրել են ոլորտի արդիական խնդիրները ու թվայնացման ռազմավարություննները: 

Silicon Mountains համաժողով կազմակերպիչը Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունն է (ՏՀՏԳՄ)՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ համատեղ:

To top