Սոլարա և Յուքոմ ընկերությունները մեկնարկել են նոր համատեղ առաջարկ
Տեղադրեք արևային համակարգ՝ ստացեք Cashback
Կարևորելով էկոլոգիապես մաքուր արևային էներգիայի տարածման գաղափարը և հետամուտ լինելով կայուն զարգացման հայեցակարգին՝ Մենք՝ Solara և Ucom ընկերությունները, մեկնարկեցինք նոր շահավետ համագործակցություն։
SOLARA արևային համակարգի ձեռքբերման դեպքում Դուք ոչ միայն կխնայեք էլեկտրաէներգիա, այլև կստանաք հատուկ զեղչեր արևային համակարգերի ձեռքբերման համար, իսկ Մենք կվճարենք Ձեր Ucom-ի ֆիքսված կապի* ամսավճարները։
| Արևային համակարգի դրվածքային հզորություն, կՎտ |
Ամսավճարների սահմանաչափ՝ Յուքոմի ֆիքսված ծառայությունների համար, ՀՀ դրամ |
Զեղչ արևային համակարգի ձեռքբերման համար, % |
| 20-100 | 200,000 | 3 |
| 110-200 | 400,000 | 3 |
|
210-300 |
400,000 | 7 |
| 300+ | 400,000 | 10 |
*Ucom ֆիքսված կապի ծառայություններն են՝ uPhone, uNet, CIR, Data, uTV
Հոսանքի խնայողություն SOLARA-ի հետ՝
| Դրվածքային հզորություն | Տարեկան հոսանքի խնայողություն, ՀՀ դրամ |
Խնայողություն՝ ֆոտովոլտային մոդուլների արտադրողականության 25 տարի երաշխիքի ամբողջ ընթացքում, ՀՀ դրամ |
| 20 կՎտ | 1,350,000 | 33,750,000 |
| 100 կՎտ | 6,750,000 | 168,750,000 |
| 300 կՎտ | 20,250,000 | 506,250,000 |
| 500 կՎտ | 33,750,000 | 843,750,000 |
| 700 կՎտ | 47,250,000 | 1,181,250,000 |
| 1 ՄՎտ | 67,500,000 | 1,687,500,000 |
| 1.5 ՄՎտ | 101,250,000 | 2,531,250,000 |
Ընկերությունն ապահովում է համալիր լուծումներ՝ արևային համակարգերի նախագծումից մինչև տեղադրում, շահագործում և մոնիթորինգ:
SOLARA-ն առաջարկում է հետևյալ երաշխիքային պայմանները՝
- Արևային ֆոտովոլտային մոդուլների արտադրողականության երաշխիք՝ 25 տարի
- Արևային ֆոտովոլտային մոդուլների երաշխիք՝ 25 տարի
- Փոխակերպիչների երաշխիք՝ 10 տարի
- Կուտակիչների երաշխիք՝ 10 տարի
- Մետաղական տանիքապատման երաշխիք՝ 10 տարի


