Calculator
img
SOLARA

#SOLARAEXPO21 | Միջազգային ցուցահանդես

4.jpg
11/10/2021

Մարտի 25-27-ը «Yerevan EXPO» ցուցահանդեսային համալիրում տեղի ունեցավ «Կովկաս․ շինարարություն և վերանորոգում  էքսպո 2021» 17-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը, որին մասնակցում էին շուրջ 90 կազմակերպություններ Հայաստանից, Ռուսաստանից, Բելառուսից և Իրանից։  

SOLARA ընկերությունը եռօրյա ցուցահանդեսին ներկայացված էր 2 մեծ տաղավարներով, որտեղ ցուցադրված էին հայկական արտադրության LASolar արևային վահանակներ, բարձրորակ փոխակերպիչներ, արևային ջրատաքացուցիչներ, նորագույն սարքավորումներ և էլեկտրական փոխադրամիջոցներ՝ էլ. հեծանիվներ, մոպեդներ, ինքնագնացներ և մեքենաներ:



Ցուցահանդեսի ընթացքում հատուկ ուշադրության արժանացան TESLA ապրանքանիշի գերժամանակակից սարքավորումներն ու մեքենաները: Ներկայացված էին  Tesla Powerwall 2 էներգիայի կուտակիչը, Tesla Gateway 2-ը և TESLA Model 3 գրեթե նոր էլեկտրական մեքենան: Տաղավարի այցելուները հնարավորություն ստացան քննարկել իրենց հետաքրքրող բոլոր հարցերը մեր մասնագետների հետ և տեղում զննել ու փորձարկել սարքերը:

Ցուցահանդեսի շրջանակներում SOLARA ընկերությունը կազմակերպեց նաև հատուկ խաղարկություն, որի հաղթողը որոշվեց պատահականության սկզբունքով և դարձավ նոր ու ժամանակակից էլեկտրական ինքնագնացի հաջողակ տերը:

EXPO-ի ընթացքում տաղավարի մյուս այցելուները ևս առանց նվերների չմնացին. SOLARA-ն պատրաստել էր թեմատիկ անակնկալ փաթեթներ և նվերներ բոլորի համար:


Հատուկ շնորհակալություն բոլոր կազմակերպիչներին և ցուցահանդեսի այցելուներին հետաքրքիր ու բովանդակալից միջոցառման համար:

#SOLARAEXPO21

To top