img
SOLARA

ՏԵՍԼԱ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ ԵՆ «YEREVAN TECH FORUM 2022»-ԻՆ

ՏԵՍԼԱ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ ԵՆ «YEREVAN TECH FORUM 2022»-ԻՆ

23/05/2022

Tesla Energy-ը ընկերությունը «Yerevan Tech Forum 2022»-ին է ներկայացրել համաշխարհային ավտոարտադրության մեջ հեղափոխական առաջընթաց ամրագրած Tesla էլեկտրամոբիլները:

Ֆորումի մասնակիցներին ներկայացվել է MODEL Y-ը և MODEL 3-ը, որի ժամանակ այցելուներին իրազեկվել է նոր ավտոսրահի բացման մասին, որը նախատեսվում է իրականացել հունիսի 2-ին:

Ֆորմին մասնակցել են Հայաստանում գործունեություն ծավալող շուրջ 1000 ծրագրավորողներ՝ տարբեր խոշոր և միջին ծրագրավորման ընկերություններից:

Միջոցառման ընթացքում ելույթ-դասախոսությամբ հանդես են եկել հայկական և արտասահմանյան հայտնի կազմակերպությունների ղեկավարներ և ոլորտի հայտնի մասնագետներ՝ ինչպիսիք են Բորիս Ֆոկինը Hay'Li Human Development խորհրդատվական ընկերության հիմնադիր տնօրեն (Ռուսաստան), Դմիտրի Դուկան NVIDIA ծրագրավորման ընկերության ավագ ինժեներ (Ռուսաստան), Հայկ Առուստամյանը National instruments-ի գլխավոր տնօրեն, Հայկ Սիմոնյանը Doping Creative Agency հիմնադիր տնօրեն, Հայկ Տեր-Տաճատյանը Dalan Technology Park-ի ծրագրերի համակարգող և այլք:

Միջոցառմանը ներկա են գտնվել նաև ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը: