Calculator
img
SOLARA

Էլ. հեծանիվներ, մոպեդներ և ինքնագնացներ

hecaniv-service-web.jpg

էԼԵԿՏՐԱԿԱՆ ՀԵԾԱՆԻՎՆԵՐ

Էլեկտրական հեծանիվը, որը հաճախ անվանում են նաև e-bike, սովորական հեծանիվից տարբերվում է մի քանի էլեկտրական բաղադրիչով՝ Էլեկտրական շարժիչով, մարտկոցով և շղթայով: Որոշ երկրներում էլեկտրական հեծանիվների վաճառքը նույնիսկ գերազանցում է սովորական հեծանիվների վաճառքին։ Վարելու ընթացքում շարժիչը հեշտացնում է վարելու գործընթացը և նույնիսկ ավելացնում արագություն։

Էլեկտրոնային հեծանիվների լիցքավորումը տևում է 2-8 ժամ, իսկ մարտկոցները սովորաբար տալիս են 30-ից 100 կմ վազքի համար բավարար լիցքավորում: Գոյություն ունի մարտկոցի 2 տեսակ՝ կապարաթթվով աշխատող (SLA) և լիթիումով աշխատող։ Կապարաթթվող աշխատող մարտկոցները թանկ չեն, բայց ավելի ծանր են, և լիցքավորումն էլ ավելի կարճ է պահում: Լիթիումով աշխատող մարտկոցն ավելի նոր տեխնոլոգիա է, մի քանի անգամ ավելի երկար է պահում աշխատանքը, ավելի քիչ սպասարկում է պահանջում և թեթև է:

Էլեկտրական հեծանիվները հնարավորություն են տալիս կրճատել տրանսպորտային միջոցի կայանման ժամանակը և խուսափել ճանապարհային խցանումներից: Դրանք օգնում են նաև լինել սպորտային և խնայել լրացուցիչ գումար:

ՍՈԼԱՐԱ ընկերությունը իրականացնում է էլեկտրական հեծանիվների, մոպեդների և ինքնագնացների վաճառք:

ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԻՆՔՆԱԳՆԱՑՆԵՐ ԵՎ ՄՈՊԵԴՆԵՐ

ՍՈԼԱՐԱ ընկերությունն արտոնագրված է նաև Երևանում և ողջ ՀՀ տարածքում էլեկտրական սկուտերների և մոպեդների վաճառքի համար:

Մոտոբայքը, որը հայտնի է նաև որպես էլեկտրական մոտոցիկլ կամ ինքնագնաց, երկանիվ տրանսպորտային միջոց է, որն աշխատում է շարժիչով և չունի ոտնակներ:  Մոտոբայքի շարժիչը գտնվում է վարորդի ծնկների միջև, ինչը տարբերակում է այն սկուտերներից և մոպեդներից: Ունի ավելի մեծ արագություն և կարող է երթևեկվել բոլոր տեսակի ճանապարհներով, ներառյալ՝ մայրուղիներով:

 

      

Էլ. հեծանիվներ, մոպեդներ և ինքնագնացներ

Պատվիրեք հեծանիվ և մոպեդ հիմա
dotted arrow

Տեսականին հասանելի է Երևանում և ողջ ՀՀ տարածքում

Տեսնել ապրանքները
To top