Calculator
img
SOLARA

5 այլընտրանք արևին․ վերականգնվող էներգիայի այլ աղբյուրներ

Renewable-Energy-Sources-Types.jpg
08/11/2021

Այսօր վերականգնվող էներգիան երբեմն դիտարկվում է իբրև նորագույն տեխնոլոգիա, սակայն բնական երևույթների ներուժը դեռևս հին ժամանակներից օգտագործվում է տրանսպորտի (քամու ուժը նավագնացության ժամանակ), ջեռուցման և լուսավորման մեջ (արևի էներգիա): 

Ի՞նչ է վերականգնվող էներգիան

Վերականգնվող էներգիան (այլընտրանքային էներգիա) չսպառվող, արևի պես անվերջ էներգիայի տեսակ է։ Էներգիայի նման աղբյուրներին հակադրվում է շրջակա միջավայրն աղտոտող բնական հանածոները: Ածուխը, նավթը, բնական գազն ու նմանատիպ այլ հանածոները, չնայած, որ միլիարդավոր տարիների ընտացքում հետզհետե վերականգնվում են, այնումենայնիվ չեն համարվում վերականգնվող էներգիայի աղբյուր:

Այսօր վերականգնվող էներգիայի առավել տարածված աղբյուրներից են՝

  • Արևային էներգիան
  • Քամու էներգիան
  • Հիդրոէներգիան
  • Հիդրոթերմալ էներգիան
  • Մակընթացային էներգիան
  • Ալիքների էներգիա

1․ Արևային էներգիա
Արևի ճառագայթները մեր մոլորակի ամենահարուստ և ազատ էներգետիկ ռեսուրսներից մեկն են: Մեկ ժամում Երկիր մոլորակ հասնող արեգակնային էներգիան գերազանցում է մեկ տարվա ընթացքում ողջ մարդկությանն անհրաժեշտ էներգիայի քանակը: Կարծու՞մ եք, թե սա վերականգնվող էներգիայի իդեալական աղբյուր է: Արևային լույսի էներգիայի քանակը ուղիղ համեմատական է օրվա ժամին և կախված է արևային կայանի տեղադրման վայրից ու եղանակային պայմաններից:

Արևային ճառագայթները կլանվում են հատուկ տեխնոլոգիաներով պատրաստված արևային էլեկտրակայանների միջոցով: Նման կայանները գործում են արևային վահանակների շնորհիվ, որոնց գլխավոր առաքելությունն է՝ կլանել արևից եկող էլեկտրամագնիսական ճառագայթումն ու վերածել այն ջրային կամ էլեկտրական էներգիայի:

2․ Քամու էներգիա
Երկրի մակերևույթով տեղաշարժվող օդային հոսանքները հողմաշարժիչների և հատուկ սարքերի միջոցով վերածվում են վերականգնվող էներգիայի մեկ այլ տեսակի: Անկախ այն բանից, որ քամին, ինչպես և արևը հանդիսանում են էներգիայի անսպառ ռեսուրսներ, ի տարբերություն արևային կայանների, քամու ուժով աշխատող հողմաշարժիչների տեղադրումն ու տեխնիկական սպասարկումը մի քանի անգամ ավելի ծախսատար է: 
Նման էներգիայի արտադրման համար առավել բարենպաստ վայրերից են ափամերձ շրջանները:

3․ Հիդրոէներգիա
Իբրև վերականգնվող էներգետիկ ռեսուրս, հիդրոէլեկտրակայանները տնտեսապես առավել զարգացած տեսակներից են: Նման կայանները, որպես կանոն, կառուցվում են գետերի այնպիսի հատվածներում, որտեղ ջրի հոսքն ուժեղ է: 
Էներգիայի այս աղբյուրը երբեմն կարող է ավելի հուսալի լինել, քան արևն ու քամին, քանի որ գերազանցապես կախված չէ եղանակային պայմաններից: 

4․ Հիդրոթերմալ էներգիա
Ի տարբերություն սովորական ջերմային կայանների, որոնց կողմից օգտագործվող ջուրը պետք է նախապես տաքացվի, հիդրոթերմալ էլեկտրակայանները աշխատում են Երկրի ընդերքից մակերևույթ եկող գեյզերների բնականից տաք ջրով:

5․ Մակընթացային էներգիա
Հիդրոկայանների մեկ այլ տեսակ են մակընթացային էլեկտրակայանները, որոնք, որպես կանոն, տեղադրվում են ծովերի և օվկիանոսների ափամերձ շրջաններում: Նման էլեկտրակայանները կառուցվում են հատուկ գեներատորների և պոմպերի օգնությամբ, որպեսզի մակընթացության բացակայության դեպքում ջրի հոսքը կանգ չառնի: Այդպիսի էլեկտրակայանները կոչվում են հիդրոկուտակիչ կայաններ: 

6․ Ալիքների էներգիա
Վերականգնվող էներգիայի այս տեսակը որոշ առոմներով նման է մակընթացային էներգիայի: Երկու դեպքում էլ էներգիան արտադրվում է ծովի կամ օվկիանոսի ջրի հոսքի շնորհիվ: Սակայն ի տարբերություն մակընթացային էներգիայի, որի համար կարևորագույն նախապայման է Լուսնի ձգողական ուժը, ալիքների էներգիան կախված է բացառապես օվկիանոսի ներուժից: 

Խթանելով վերականգնվող էներգիայի զարգացումը և անցում կատարելով շրջակա միջավայրի համար ավելի մաքուր ու անվտանգ էներգիայի աղբյուրների՝ դուք երաշխավորում եք կանաչ մշակույթի տարածումն ու դեպի մթնոլորտ վնասակար արտանետումների քանակի զգալի կրճատումը: 

Ըստ որոշ հետազոտությունների՝ այսօր Հայաստանում այլընտրանքային էներգիան գրեթե ⅔ մասը կազմում են միջուկային և հիդրոէլեկտրակայանները: Ուստի այլ երկրների համեմատ՝ Հայաստանում մեկ շնչին հասնող ջերմոցային գազերի արտանետումը քիչ է: Այնուամենայնիվ, Հայաստանում օրեցօր աճում է մաքուր էներգիայի անցում կատարող բիզնեսների և անհատների թիվը, ինչը, անկասկած, մեծ քայլ է դեպի էներգետիկ անկախացում: 

To top