ՍՈԼԱՐԱ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է «ԿԱՅՈՒՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ» ՎԵՐՏԱՌՈՒԹՅՈՒՆԸ ԿՐՈՂ ԷՔՍՊՈ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻՆ
«Սոլարա» ընկերությունը՝ հանդիսանալով Հայաստանում արևային կայանների տեղադրմամբ զբաղվող առաջատար ընկերություններից մեկը, մասնակցել է «Կայուն տեխնոլոգիաներ» վերտառությունը կրող էքսպո-ցուցահանդեսին:
Միջոցառումը կազմակերպվել էր Երևանի քաղաքապետարանի կողմից, որին մասնակցում էին շուրջ 20 ընկերություններ, որոնք զբաղվում են արևային կայանների, ջերմամեկուսիչ և ջրամեկուսիչ նյութերի, լուսադիոդային «լեդ» լուսատուների արտադրմամբ և տեղադրմամբ:
«Սոլարա» ընկերության հանրային կապերի պատասխանատու Հայկ Հակոբյանը նշել է, որ «Սոլարա» ընկերությունը ողջունում է նման միջոցառումների կազմակերպումը: «Հանրային իրազեկման առումով կարևոր միջոցառում է, քանի որ մեր քաղաքացիները ոլորտը ներկայացնող ընկերություններից տեղեկանում են արևային կայանների արդյունավետության մասին: «Սոլարա» ընկերությունը կարևորում է նման միջոցառումը և մասնակցել է բավականին ներկայանալի տաղավարով, որպեսզի ցուցադրի իր կողմից ներկայացվող ծառայությունների լայն հնարավորությունները»,- հայտնել է Հայկ Հակոբյանը:
Անհրաժեշտ է նշել, որ «Սոլարա» ընկերությունը հանդիսանում է էկոլոգիապես մաքուր արտադրանքների ջատագովը, այդ իսկ պատճառով Էքսպո-ցուցահանդեսին ներկայացվել է նաև «Տեսլա Էներջի» ավտոսրահում ներկայացված «Տեսլա» էլեկտրամոբիլներից մեկը, ինչպես նաև էլեկտրամոբիլների լիցքավորման համար նախատեսված Solara EV charger-ը: