Calculator
img
SOLARA

#PoweredbySolara | Էլեկտրոմոբիլների շքերթ Երևանում

Powered-by-SOLARA.jpg
11/10/2021

Սեպտեմբերի 9-ին նշվում էր Էլեկտրոմոբիլների (ԷՄ) միջազգային օրը՝ նվիրված էկո տրանսպորտին։ Հայաստանը նույնպես անմասն չմնաց, և արդեն երկրորդ տարին անընդմեջ կազմակերպվեց էլեկտրոմոբիլների շքերթ Երևանում՝ բնապահպանների և ԷՄ բազմաթիվ սիրահարների ջանքերով։ Իսկ թե ինչպես անցավ շքերթը, և որն էր դրա նպատակը կպատմենք այսօրվա բլոգում։

Լուսանկարը՝ Paparazzi Life.am-ի պաշտոնական էջից

Ջերմոցային գազերի շարունակական արտանետումը կարող է հանգեցնել անցանկալի կլիմայական փոփոխությունների, որոնք կարող են սպառնալ ոչ միայն էկոհամակարգին, այլև կյանքի բնականոն ընթացքին։ Ուստի, արդեն իսկ գլոբալ դարձած այս շարժման նպատակներից է խրախուսել բիզնեսներին և անհատներին անցում կատարել ավելի մաքուր և շրջակա միջավայրի համար անվտանգ փոխադրամիջոցներին։

Ամեն տարի սեպտեմբերի 9-ին կանաչ մշակույթի գաղափարախոսությունը կրող անհատներ հանդիպում են՝ նպատակ ունենալով խթանել ԷՄ ճանաչումը հասարակության լայն շրջանակներում։

Այս տարի ԷՄ միջազգային օրվա կարգախոսն էր #DriveChange։ Օրվա նպատակն էր աջակցել աշխարհի տարբեր անկյուններում գտնվող բիզնեսներին՝ անցում կատարելու էկոլոգիապես մաքուր քաղաքականությանը։

Երևանում անցկացվող էլեկտրոմոբիլների շքերթը նվիրված է եղել էկոլոգիապես մաքուր Հայաստանի կայուն զարգացմանը։ Միջոցառումը կազմակերպվել է «Էլեկտրոմոբիլները Հայաստանում» նախաձեռնող խմբի կողմից։ #PoweredbySolara Էլեկտրոմոբիլների շքերթ 2021-ի գլխավոր հովանավորը Հայաստանում կանաչ մշակույթի գաղափարախոսությունը ակտիվորեն տարածող SOLARA ընկերությունն էր։

SOLARA-ն հանդիսանում է արևային էներգիայի օգտագործումը խրախուսող առաջատար ընկերություններից մեկը տարածաշրջանում։ Ընկերությունը Հայաստանում արևային վահանակներ արտադրող ամերիկյան LA Solar Group-ի պաշտոնական ներկայացուցիչն է։ Այս ամենի հետ մեկտեղ SOLARA-ն, մինչև այս տարվա ավարտը, նախատեսում է Հայաստանում և Արցախում տեղադրել ավելի քան 40 SOLARA էլեկտրական լիցքավորման կայաններ՝ ներառյալ գերարագ SOLARA FAST CHARGER կայանները, որոնք միակն են ՀՀ-ում։

Առանձնակի ուշադրության են արժանի SOLARA ընկերության կողմից ավտոշքերթին մասնակցող Tesla և Nissan Leaf էլեկտրոմոբիլները, որոնց գլխավոր առավելություններից է անաղմուկ ընթացքը, առանց վառելիքի և թունավոր արտանետումների աշխատանքը։

Ծանոթացեք Tesla էլեկտրական մեքենաների տեխնիկական առանձնահատկություններին մեր կայքում:

Միջոցառումը մեկնարկել է «Կարեն Դեմիրճյանի անվան» Մարզահամերգային համալիրի հարակից տարածքում՝ հատկանշական ծառատունկով: Այդպիսով, մասնակիցներն իրենց ներդրումն ունեցան ինչպես քաղաքի կանաչապատման, այնպես էլ թթվածնի պաշարի հարստացման գործում։

Շքերթի հաջորդ կանգառը Երևանի քաղաքապետարանն էր։ Այստեղ մասնակիցները ներկայացան առաջարկով. այն է հատկացնել 1000 «կանաչ»  կայանատեղի՝ նպատակ ունենալով խրախուսել էկոլոգիապես մաքուր տրանսպորտի ավելացումը    Երևանում՝ դարձնելով մայրաքաղաքն ավելի մաքուր և անաղմուկ։

Օրն ամփոփեցինք Գարաժ Մոլի հարակից ավտոկայանատեղիում, որտեղ կազմակերպվել էր էլեկտրոմոբիլների ցուցահանդես և մրցարշավ։

«Էլեկտրոմոբիլները և մաքուր էներգիային վերաբերող բոլոր հարցերը բնապահպանության նախարարության կողմից մշտապես խրախուսվել են։ Ուստի նման միջոցառումները շարունակական բնույթ են կրելու՝ նպատակ ունենալով հանրության մոտ բարձրացնել կանաչ մշակույթի մասին իրազեկվածությունը»,- նշեց ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ներկայացուցիչը։

Չափազանց կարևոր է խրախուսել ինչպես հանրությանը, այնպես էլ տեղական բիզնեսներին՝ անցում կատարել ավելի մաքուր և մեր մոլորակի «առողջության» համար անվտանգ փոխադրամիջոցներին ու արևային էներգիայի օգտագործմանը։ Դե իսկ SOLARA-ն՝ իր գործընկերների և ոլորտի ներկայացուցիչների հետ, մշտապես նպաստելու է ոլորտի զարգացմանն ուղղված քայլերին՝ ներկայանալով բազմաթիվ նոր նախագծերով։

To top