SOLARA արևային համակարգ «Անանիա Շիրակացի» ճեմարանի տանիքին
SOLARA-ի արևային համայնքն ընդլայնվում է օրեցօր։ Արևային էներգիայի օգտագործմանն են անցնում բազմաթիվ անհատներ, բիզնեսներ ու հասարակական-կրթական կենտրոններ։ Հաշվի առնելով արևային էներգիայի առավելությունները և ընձեռնած մի շարք հնարավորությունները՝ Հայաստանում այն դարձել է վերականգնվող էներգիայի տարածված և հասանելի տարբերակ։
ՀՀ արևայանացման գործընթացին է միացել մեր հաջորդ գործընկերը՝ «Անանիա Շիրակացի» ճեմարանը։ Համալիրի համար SOLARA ընկերությունն իրականացրել է ծառայությունների ամբողջական փաթեթ։ Սա ենթադրում է տանիքի վերակառուցման աշխատանքները, արևային կայանի նախագծումը, տեղադրումը և շահագործումը։
Այսպիսով, ճեմարանի շենքի տանիքին տեղադրվեց 150․75 կՎտ հզորությամբ SOLARA արևային կայան, որի տարեկան արտադրողականությունը կազմում է 226125 կՎՏ*ժ։
Արևային համակարգը կառուցելիս օգտագործվել են 335 հատ հայկական արտադրության LA Solar LS450HC արևային վահանակներ և 2 հատ հանրահայտ Solis ապրանքանիշի 3P 80K փոխակերպիչներ։
Արևային էներգիան «Անանիա Շիրակացի» ճեմարանում ներդնելով՝ մենք նաև ապահովում ենք շրջակա միջավայր արտանետվող վտանգավոր նյութերի կրճատումը՝ ավելի քան 97 տոննա չարտազատված ածխաթթու գազ (CO2)։
Արևային էներգիայի օգտագործման շնորհիվ «Անանիա Շիրակացի» ճեմարանը կսկսի խնայել նաև մեծ գումարներ՝ զգալիորեն կրճատելով էլեկտրաէներգիայի ծախսերը։ Համակարգը տարեկան ապահովելու է ավելի քան 10 միլիոն դրամի խնայողություն՝ 10.175.625 ֏։
Ակնհայտ է կրթահամալիրների կարևոր դերը քաղաքացու կերտման և անհատի արժեհամակարգի ստեղծման գործում։ Այս տեսանկյունից ժամանակակից տեխնոլոգիաների և այլընտրանքային էներգիայի օգտագործումը ստանում է նաև կրթական ու ճանաչողական բնույթ: Նոր սերունդը սովորում է գնահատել ու հոգ տանել բնության մասին, օգտագործել կանաչ էներգիա և հնարավորինս փորձել վարել էկո ապրելակերպ։
Հավատարիմ մնալով իր հիմնական նպատակներին ու արժեքներին՝ SOLARA ընկերությունը շարունակում է այլընտրանքային էներգիայի ակտիվ օգտագործմանն ուղղված քայլեր մշակել։ Տարածելով կանաչ մշակույթի գաղափարը՝ մենք խրախուսում ենք անհատներին ու բիզնեսներին օգտագործել արևային էներգիան ՀՀ մարզերում և մայրաքաղաքում։
Համադրելովով բարձրորակ սարքավորումները, պրոֆեսիոնալ մասնագետներից կազմված թիմը, նորագույն համաշխարհային տեխնոլոգիաները և ստանդարտները՝ մենք իրականացնում ենք հայկական արտադրության արևային պանելների վաճառք Հայաստանում, կայանների նախագծման, տեղադրման ու շահագործման աշխատանքներ, ինչպես նաև համակարգերի աշխատանքի 24/7 ռեժիմով օնլայն մոնիթորինգ։
Ստեղծելով կայուն և հուսալի հարաբերություններ մեր յուրաքանչյուր հաճախորդի հետ՝ մենք ապահովում ենք իրականացված բոլոր նախագծերի երկարատև ու անխափան աշխատանքը։