
SOLARA-ն արժանացել է «Որակի նշան 2021» մրցանակին

Տարեվերջը, ավանդույթի համաձայն, նշանավորվեց «Որակի նշան» մրցանակաբաշխությամբ։ «Արամ Խաչատրյան» համերգասրահում հավաքվել էին այն բոլոր կազմակերպությունները, որոնք լավագույնի ու առաջատարի դիրքերում էին 2021թ․-ի ընթացքում։
Հաղթողների շարքում էր SOLARA ընկերություն, որն արժանացավ «Որակի նշան 2021» մրցանակին՝ հանրությանը մատուցած բարձրակարգ արտադրանքի և սպասարկման համար։
Հանրության գնահատմամբ լավագույնը ճանաչված SOLARA ընկերությունը շարունակում է ՀՀ արևայնացման ակտիվ գործընթացը և կանաչ մշակույթի հանրայնացմանն ուղղված քայլերը։ Շարունակելով աջակցել տեխնոլոգիական-կրթական ծրագրերին՝ ընկերությունը մասնակցում է հասարակական կարևորագույն նախաձեռնություններին։