Calculator
img
SOLARA

«ՍՈԼԱՐԱ»-ն ազատվեց ներմուծման մաքսատուրքից

Constal.jpg
19/09/2023

Սեպտեմբերի 14-ի նիստի ընթացքում կառավարությունը, պայմանավորված գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի իրականացումն ապահովելու անհրաժեշտությամբ, որոշեց «ՍՈԼԱՐԱ» ՍՊԸ-ին ազատել ներմուծման մաքսատուրքից, ինչը վերաբերում է ներմուծվող սարքավորումներին։ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում կառուցվում է ալյումինե դետալների արտադրության գործարան՝ նախատեսված արևային ֆոտովոլտային կայանների համար։ Հաշվի առնելով, որ ընկերությունը մեկնարկում է ծրագրի իրականացման 2-րդ փուլը՝ անհրաժեշտություն է առաջացել ներմուծել 118․5 մլն դրամի լրացուցիչ ապրանքներ՝ արտադրական պրոցեսի ընթացքը չխաթարելու համար։ Իրականացվող լրացման արդյունքում ապրանքների ընդհանուր արժեքը կկազմի է 427․8 մլն դրամ։ Նյութի աղբյուրն այստեղ:

To top