Calculator
img
SOLARA

3 ամենատարածված միֆերը արևային էներգիայի մասին

Solar-Energy-Myths.jpg
09/12/2021

Աշխարհում մաքուր էներգիայի պահանջն օրեցօր աճում է։ Օրինակ, արևի ճառագայթների անսպառ ներուժն ու ողջ տարին կիրառելու հնարավորությունը այն դարձնում են էլեկտրաէներգիայի ամենագրավիչ աղբյուրներից մեկը։ Ֆոտովոլտային համակարգի կարևորագույն տարրերը՝ արևային պանելները, տարեցտարի ենթարկվում են նորարարական ձևափոխումների, որոնց արդյունքում ի հայտ են գալիս առավել կատարելագործված տեխնոլոգիաներ։
Հայաստանում ոլորտի սրընթաց զարգացումը խթանում է արևային էներգիայի մասին միֆերի առաջացումը։ 

ՄԻՖ 1
Արևային վահանակներն աշխատում են միայն արևային եղանակին
Իրականում ֆոտովոլտային արևային համակարգերը կարող են կլանել արևային էներգիան և՛ անձրևի, և՛ ձյան տեղումների ժամանակ։ 
Հիշե՛ք՝ արևային վահանակները կլանում են արևի լույսը, ոչ թե ջերմությունը։
Պետք չէ մոռանալ նաև արևային կուտակիչների մասին, որոնց միջոցով հնարավոր է կուտակել էլեկտրաէներգիայի վերածված արևի լույսը և օգտագործել այն հարկ եղած դեպքում։ 

ՄԻՖ 2
Արևային վահանակներով տունը դժվար է վաճառել
Որոշ մարդիկ կարծում են, որ տանիքին տեղադրված արևային վահանակները ոչ միայն տգեղացնում են տան տեսքը, այլև խանգարում են գույքը վաճառել բարձր գնով: Իրականում վահանակների առկայությունը նպաստում է անշարժ գույքի շուկայական գնի աճին։ Օրինակ, ԱՄՆ Վերականգնվող Էներգիայի Աղբյուրների Ազգային Լաբորատորիայի կողմից անցկացված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ այն շինությունները, որոնք ունեն ֆոտովոլտային արևային համակարգեր, վերավաճառվում են նախնական արժեքից 20% ավելի գնով։

ՄԻՖ 3
Արևային համակարգի տեղադրումը բարդ գործընթաց է
Արևային համակարգի տեղադրումն նույնքան հեշտ է, որքան ցանկացած այլ կենցաղային տեխնիկա տեղադրելը: Հայկական արտադրության արևային վահանակների տեղադրումն իրականացվում է չորս պարզ փուլով՝

  1. Խորհրդատվություն
    Ոլորտի լավագույն մասնագետները կպատասխանեն Ձեզ հուզող բոլոր հարցերին՝ մանրամասն ներկայացնելով արևային վահանակների աշխատանքն ու խնամքը:
  2. Նախագծում
    Արևային համակարգերը նախագծվում և ստեղծվում են տարածքի աշխարհագրական դիրքին, ինչպես նաև տանիքի ձևերին համապատասխան: 
  3. Տեղադրում
    Ֆոտովոլտային արևային համակարգի տեղադրումն իրականացվում է նախագծումից և նախնական թեստավորումից հետո:
  4. Մոնիթորինգ
    Բջջային հավելվածի օգնությամբ հնարավոր է 24/7 ֆորմատով հետևել, թե որքան էներգիա է գեներացնում համակարգը:
To top