Calculator
img
SOLARA

Ինչպե՞ս են աշխատում արևային համակարգերը

Solar-Systems-Work.png
19/11/2021

Հայաստանի Հանրապետությունն արևային էներգիայի մեծ ներուժ ունի։ Ուստի զարմանալի չէ, որ Հայաստանում նույնպես մարդիկ ձգտում են իրենց առօրյա կյանքում օգտվել կանաչ աղբյուրներից ստացված մաքուր էներգիայից։ Դրա վառ ապացույցն է մասնավորապես արևային էներգիայի անցում կատարող բնակիչների, ինչպես նաև բիզնեսների օրեցօր աճող թիվը։ 

Հայտնի է, որ արևային էներգիան կլանվում և էլեկտրականության է վերածվում ֆոտովոլտային համակարգերի միջոցով։ Ժամանակակից ֆոտովոլտային համակարգն իրենից ներկայացնում է միմյանց փոխկապակցված սարքավորումների ամբողջություն, որոնց գլխավոր նպատակն է արտադրել մաքուր էլեկտրաէներգիա։

Արևային վահանակները ֆոտովոլտային համակարգերի կարևորագույն բաղադրիչներից մեկն են: Պանելները բաժանվում են մի քանի հիմնական տեսակների՝ միաբյուրեղային, բազմաբյուրեղային կամ բարակ թաղանթային։

Անկախ տեսակից, յուրաքանչյուր արևային վահանակ աշխատում է միևնույն սկզբունքով։ Արևային վահանակները կազմված են բջիջներից, որոնց բաց օղակի առավելագույն լարումը կազմում է 0․5 - 0․6 Վ։ Բջիջները, որպես կանոն, պատրաստվում են սիլիցիումից, որը հայտնի է իր կիսահաղորդիչ հատկություններով։ Հաջորդաբար միակցվելով՝ բջիջները կազմում են համապատասխան լարմամբ վահանակներ։ Արևային վահանակները զուգահեռ դասավորվելով ձևավորում են ֆոտովոլտային շղթաներ, որոնք իրենց հերթին կազմում են անհրաժեշտ հզորությունն ապահովող ֆոտովոլտային փնջեր՝ համակարգեր։ 

Արևի լույսը, թափանցելով բջիջների վերին բարակ շերտի մեջ, մասնատվում է դրական և բացասական լիցքերի, որոնք իրենց հերթին շարժվում են դեպի բջիջների N (դրական լիցքերով) և P (բացասական լիցքերով) շերտեր։ Լիցքերի շարունակական շարժի արդյունքում առաջանում է էլեկտրական դաշտ։

Արևային համակարգերի աշխատանքը կախված է փոխակերպիչներից, որոնք ֆոտովոլտային վահանակի հաստատուն հոսանքը վերածում են փոփոխական հոսանքի։ Ստացված էլեկտրականությունը կարող է վաճառվել տեղական էլ․ցանցին և զգալիորեն կրճատել կոմունալ վճարումները, ինչպես նաև օգտագործվել անմիջապես հաստատության կամ տնտեսության էլեկտրաէներգիայի սպառման կարիքները հոգալու համար։ 

Արևային լույսի էներգիան հանդիսանում է վերականգնվող էներգիայի ամենատարածված աղբյուրներից մեկը։ Արևից ստացված էլեկտրաէներգիան կարող է ծառայել որպես էլեկտրոմոբիլների ընթացքն ապահովող վառելիք, այդպես նպաստել բնական ռեսուրսների պահպանմանը և շրջակա միջավայրն աղտոտող վնասակար CO2 գազի արտանետումներ կրճատմանը։

To top