Ինչպես խնամել արևային վահանակները ՁՄՌԱՆԸ
Հայաստանում բազմաթիվ ընտանիքներ ու բիզնեսներ օգտվում են արևային էներգիայից և ստանում անվճար հոսանք:
Հաշվի առնելով այն փաստը, որ ՀՀ-ում 1 տարվա ընթացքում 365 օրից 300 և ավել արևային օր է լինում, արևային էներգայից օգտվելը դառնում է առավել քան շահավետ:
Լուսային երկար օրն ու արևի բարձր ինտենսիվություննը ապահովում են ՖՎ վահանակների առավելագույն աշխատանքը և բարձր արտադրողականությունը՝ առանց մարդկային միջամտության:
Իսկ ի՞նչ սկզբունքով են աշխատում վահանակները ձմռանը և արդյոք կա՞ հատուկ խնամքի կարիք:
Ձմռանը վահանակները շարունակում են աշխատել բնականոն կերպով՝ եղանակային առանձնահատկություններին համապատասխան:
Վահանակները ձնից մաքրելու անհրաժեշտություն լինում է, սակայն այն հատուկ ջանքեր ու բարդություններ չի ենթադրում:
Հավաքել ենք ՍՈԼԱՐԱ-ի մեր մասնագետների մշակած փոքրիկ ուղեցույցը վահանակաների ձմեռային խնամքի մասին.
- Կարիք չկա ամեն օր մաքրել վահանակները, երբ բացասական ջերմաստիճանը նորմայի սահմաններում է
- Մինչև 10 սմ ձնային շերտը նինքնուրույն մաքրվում է արևային ճառագայթներից, քանի որ աշխատանքի ընթացքում վահանակնները տաքանում են և հալեցնում ձյունը
- 11 սմ և ավելի հաստ ձյան շերտը պետք է մաքրել զգուշությամբ, միայն փափուկ խոզանակներով
- Եթե ձյան շերտի տակ կա սառույց, ոչ մի դեպքում այն չքերել, չփորձել մաքրել ջարդելով: Վահանակների աշխատանքի պրոցեսում դրանք նույն սկզբունքով տաքությունից կհալչեն
- Բացառել կոշտ ատամներով և մետաղական խոզանակաները: Դրանք կարող են քերծել ու փչացնել վահանակի պաշտպանիչ շերտը, ինչը հետագայում վահանակի աշխատանքի խնդիր կառաջացնի:
Նշենք նաև, որ որոշակի անկյան տակ տեղադրված արևային համակարգը առանց մարդու միջամտության շատ ավելի արագ ու հեշտ է «ինքնամաքրվում»՝ հալված ձյան և անձրևի միջոցով:
Հորիզոնական տեղադրված համակարգը նախընտրելի է մաքրել տարեկան 1-2 անգամ՝ կախված աղտոտվածության աստիճանից:
Հիշեցնենք, որ ՍՈԼԱՐԱ ընկերությունը, յուրաքնաչյուր տեղադրված արևային համակարգի հետ տրամադրում է մոնիթորինգի սարք, որը հնարավորություն է տալիս բջջային հավելվածի միջոցով մշտապես հետևել, թե որքան էներգիա է գեներացնում Ձեր արևային համակարգը: